Սուրբծննդյան նվերների փաթեթավորում

Շարունակելով նախորդ տարիների ավանդույթը, «Ապրի՛ր երազանքդ» կենտրոնը հրավիրում է կամավորների, ովքեր ցանկանում են Սուրբ ծնունդը գունագեղ տոն դարձնել անապահով ընտանիքների երեխաների համար։

Համագործակցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հետ՝ մեր կամավորների օգնությամբ անցած տարիների ընթացքում փաթեթավորել ենք 28․000+ նվեր։

Այս տարի ևս նախատեսվում է փաթեթավորել Ընկերակցության ջանքերով Հայաստան հասած նվերները, որոնք Սուրբ ծննդյան տոներին բաժանվում են Հայաստանի ամբողջ տարածքում անապահով ընտանիքների երեխաներին։

Կամավորության դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի և ընտրված թիմը հնարավորություն կունենա մասնակցելու այս յուրօրինակ տոնին։

Դիմելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/ktSvQ5nUdekoqxAf2

Հեռ․՝ 096 00 23 83, 055 51 44 54

Comments

comments