6 կարճ, բայց օգտակար խորհուրդներ կյանքում առաջացած կոնֆլիկտները լուծելու վերաբերյալ
«Ամեն անգամ, երբ որևէ մեկի հետ հակամարտության մեջ ես, կա մի գործոն, որը կարող է փոփոխություն բերել. դա կամ վնասելու է ձեր հարաբերությունները, կամ խորացնելու է դրանք: Այդ գործոնը վերաբերմունքն է»: -Ուիլիամ Ջեյմս- (Ամերիկյան փիլիսոփա, մտածող և հոգեբան)
Կոնֆլիկտներ լուծելու վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ ու գրքեր կարելի է գտնել համացանցում, բայց ուզում ենք ձեզ ներկայացնել կարճ և շատ օգտակար քայլեր, որոնք կփոխեն ձեր վերաբերմունքը հակասության վերաբերյալ և կառաջարկեն հակասությունը լուծելու առաջնային գործողություններ:
- Խուսափեք դատելուց
«Ցանկացած խնդիր, մեծ կամ փոքր, կարծես միշտ սկսվում է վատ հաղորդակցությունից: Ինչ- որ մեկը չի լսում մյուսին»: -Էմմա Թոմպսոն-
Հաճախ, երբ հակասություն կա աշխատավայրում, մենք հավատում ենք, որ ճիշտ ենք, իսկ դիմացինը՝ սխալ: Եվ մեր ողջ էներգիան կենտրոցանում ենք այդ տեսակետն արդարացնելու վրա: Եթե մենք կարողանանք փոխել մեր մտածելակերպը, ընդունել, որ նրանք իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետները և լսել ու հասկանալ նրանց, մենք կկարողանանք հասնել ավելի դրական արդյունքի:
- Սովորեք ապրումակցել
«Ես կրոնական մարդ եմ համարում նրան, ով կարող է հասկանալ դիմացինի ցավը»: — Մահաթմա Գանդի-
Ձեզ դրեք դիմացինի տեղը: Փորձեք հասկանալ, թե ինչ համատեքստում է եղել ձեր հակասությունը: Ինչո՞ւ է նա ասել և ի՞նչ է զգացել կոնֆլիկտի ժամանակ: Եթե դիմացինը զգա, որ իրեն լսում են, շատ հավանական է, որ դրական մոտեցում ցույց կտա:
- Կառավարեք զգացմունքները
«Ես չեմ ուզում լինել իմ հույզերի հպատակը, ես ուզում եմ օգտագործել դրանք, օգտվել դրանցից և կառավարել դրանք»: -Օսկար Ուայլդ-
Հակասությունը չի լուծվում ձայնը բարձրացնելով և վիրավորանքով: Թողեք լարվածությունն իջնի, մինչ կորոշեք քննարկել թեման:
- Եղեք հաստատակամ
«Շնորհքի զեփյուռը միշտ փչում է, ձեր առագաստը դարձրեք, որ բռնեք այդ զեփյուռը»: -Սրի Ռամակրիշնա Պարամահամսա-
Ձեր հաստատակամությամբ ագրեսիա մի բանեցրեք: Հաստատակամությունը պետք է դեմ կանգնի բացասական ու վիրավորական զգացմունքներին, այլ ոչ թե առաջացնել լարում: Հաստատակամությունը բարձրացնում է ինքնարժեքը: Պետք է արտահայտել սեփական կարիքները՝ միևնույն ժամանակ թույլ տալով դիմացինին նույնն անել:
- Քննեք կարիքները և հետո տվեք լուծումներ
«Ես առաջարկում եմ ձեզ խաղաղություն: Ես առաջարկում եմ սեր: Ես առաջարկում եմ բարեկամություն: Ես տեսնում եմ ձեր գեղեցկությունը: Ես լսում եմ ձեր կարիքը: Ես զգում եմ ձեր զգացմունքները: Իմ իմաստությունը հոսում է բարձրագույն աղբյուրից: Ես ողջունում եմ այդ աղբյուրը ձեր մեջ: Եկեք միասին աշխատենք հանուն միասնության եւ սիրո» — Մահաթմա Գանդի-
Շատ հաճախ մարդիկ փորձում են ծագած կոնֆլիկտի կամ խնդրի համար անմիջապես առաջարկել լուծումներ: Բայց, երբ ժամանակ է տրամադրվում բոլոր կողմերի կարիքները քննելու համար, նոր լուծումներ են առաջ գալիս:
- Փնտրեք փոխշահավետ տարբերակներ
«Դուք պետք է տեղյակ լինեք, թե ինչ են ուրիշներն անում, ողջունեք նրանց ջանքերը, ընդունեք նրանց հաջողությունները և խրախուսեք նրանց ձգտումները: Երբ մենք բոլորս օգնենք միմյանց, բոլորն էլ կշահեն»: -Ջիմ Ստովալ-
Ցանկացած հակասություն փորձեք ավարտել փոխշահավետ և դրական արդյունքով: Երբ երկու կողմերն էլ զգան, որ ինչ-որ ձևով հաղթող են, ապա խնդիրն ավելի հավանական է, որ շուտ լուծվի:
Թարգմանեց Կարեն Մանուկյանը