Սկսի՛ր քեզնից

Եթե դու ցանկանում ես, որ ուրիշները հետևեն քո կանոններին, ինքդ հետևիր դրանց: Երբ դու զայրանում ես մարդկանց վրա, մի՛ զարմացիր, որ նրանք զայրանում են քեզ վրա: Երբ խաբում ես ուրիշներին, քո նկատմամբ այլ վերաբերմունք մի՛ սպասիր:

Եթե բարիք չես գործում, ապա մի՛ հարցնիր, թե ինչու այսքան շատ չարիք կա շուրջը: Եթե մարդկանց կոպտում ես՝ նրանցից քնքնշություն մի՛ սպասիր: Եթե համբերություն չես դրսևորում, շրջապատողներից մի՛ պահանջիր դա:

Նայի՛ր քեզ:
Մի՛ հարցրու. «Ինչու՞ ինձ չեն սիրում», այլ մտածի՛ր. «ես որևէ մեկին սեր նվիրե՞լ եմ արդյոք»:  Խոսելուց առաջ մտածիր. խոսքերը դանակից ավելի ուժգին են վիրավորում: Մենք ինքներս ենք ստեղծում աշխարհը մեր շուրջը: Եթե մենք չարանում ենք ու կոպտում, ապա տարօրինակ է ի պատասխան ժպիտ ու քնքշություն ակնկալել: Բարիքը հենց այնպես չի հայտնվի քո կյանքում: Միայն դու կարող ես այն ստեղծել քո կյանքում:

Եվ եթե դու բարիք ես գործում (քո չափանիշներով), բայց արժանվույնը չես ստանում ի պատասխան, ապա մտածիր, թե բանն ինչ է: Դա փորձությու՞ն է, թե քո բարիքն էր, թե՞ քո բարիքն էր ոչ այնքան անկեղծ: Իսկապե՞ս ուրիշների համար ես դու լույս տալիս, թե միայն նրա համար, որպեսզի ինչ-որ բան ապացուցես ինքդ քեզ:

Երբ դուք կյանքի քայքայիչ հույզերով իջնում եք կյանքի գիտակցման հատակը, և արդեն չեք տեսնում երկինքը, մի՛ հարցրեք ինքներդ ձեզ և ուրիշներին. «Ինչու՞ են բոլորը երես թեքել ինձնից»:  Մի՛ գնացեք հեռացողների հետևից և մի՛ կանչեք. «Սպասե՛ք»: Մտածի՛ր. դու ի՞նչ ես արել նրանց համար: Կամ էլ նրանք պարզապես հոգնել են քեզ համար ինչ-որ բան անելուց՝ երախտագիտության փոխարեն միայն նախատինքներ լսելով քեզանից:

Բարիք գործողը թույլ չէ:
Ի. Կոզմենկո

Comments

comments