Կյանքում հաջողակ լինելու համար պարտադիր չէ ծնվել և մեծանալ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքում: Կան որոշակի սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում հասնելու մեր նպատակներին ու երազանքներին: Ահա դրանցից մի քանիսը.
1. Ունեցե՛ք հստակ նպատակ
Հաջողության հասնելու համար կարևոր է իմանալ, թե ինչ եք ուզում: Պետք է հստակեցնել երազանքն ու գնալ դրան ընդառաջ: Նպատակը պետք է լինի ձեր անձնականը և թելադրված չլինի շրջապատի կողմից:
2. Օգտագործե՛ք երևակայության զորությունը
Աշխատանքում կամ աշխատանքից դուրս ժամանակ առ ժամանակ պատկերացրեք, թե ինչպիսին կուզենայիք ձեզ տեսնել: Ձեր երևակայության մեջ պատկերեք, այն նոր մարդու կերպարը, ով հաջողության շնորհիվ հասել է իր նպատակին:
3. Անընդհատ կրկնե՛ք
Հաջողության մասին շարունակական մտորումները կկենտրոնացնեն ձեր միտքը դրա վրա, և կօգնեն ծրագրավորելու ձեր ենթագիտակցությունը հաղթանակի համար:
4. Ծրագրավորե՛ք
Հաջողությունն ուղեկցում է նրանց, ովքեր կարողանում են արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը: Օրվա անելիքների ծրագրավորումը դարձրեք սովորություն: Այդ կերպով կբարձրացնեք աշխատանքի արդյունավետությունն ու անիմաստ չեք վատնի ձեր թանկարժեք ժամանակը:
5. Աշխատե՛ք
Հաջողության հասնելու համար պետք է աշխատել: Հենց այնպես ոչինչ չի լինում: Անհրաժեշտ է ակտիվ, նպատակասլաց գործողություն դեպի ձեր երազանքը: Միևնույն ժամանակ չպետք է ճնշում գործադրեք ինքներդ ձեզ վրա: Գտեք ձեր ռիթմը և համատեղեք աշխատանքը հանգստի հետ:
6. Կատարե՛ք առաջին քայլը
Հաջողության հասնելու համար պետք է գործեք: Այսօրվա գործը վաղվան միք թողնի: Եվ այդպես շարունակ:
7. Մի՛ մոռացեք ներշնչման մասին
Պարբերաբար օգտագործեք ներշնչման տարբեր աղբյուրներ: Ցանկացած ինֆորմացիա գրանցվելով ձեր ենթագիտակցության մեջ, կարող է դառնալ հաջողության հասնելու մի նոր գրավական: Հավատացեք դրան և ձեր կարողություններին:
8. Գնացե՛ք մինչև վերջ
Մի հանձնվե՛ք: Թույլ մի տվեք անհաջողություններին խաթարել ձեր ընթացքը: Ցանկացած նոր ձեռնարկ հասցրեք իր նպատակին: Ժամանակավոր անհաջողություններին վերաբերվեք հանգիստ, դրանցից դասեր քաղեք և շարժվեք առաջ:
9. Ծառայե՛ք ուրիշներին
Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա ձեր նպատակը պետք է լինի մարդկանց օգնելը, այլ ոչ թե հարստություն կուտակելը: Մտածեք մարդկանց մասին, առաջարկեք նրանց օգտակար ծառայություններ, իսկ դրանց դիմաց ստացած դրամը ընդունեք որպես ձեր աշխատանքի գնահատական:
10. Փոխվե՛ք
Որպեսզի հաջողությունը ժպտա, անհրաժեշտ է անդադար աճել և զարգանալ: Անդադար զբաղվեք ինքնազարգացմամբ և հաջողությանը արժանի մարդ կդառնաք:
11. Շնորհակա՛լ եղեք յուրաքանչյուր ձեռքբերման համար
Ուրախացե՛ք ձեր հաջողություններով, և դրանք կբազմապատկվեն: Սա ամենակարևոր դասերից մեկն է: Մշտապես օգտվեք դրանցից: Շնորհակալություն հայտնեք Բարձրյալին ձեռքբերումների համար: Եղե՛ք հաջողակ:
Թարգմանեց՝ Կարեն Մանուկյանը