Բարբարա դե Անջելիսը ծնվել է 1951թ. մարտի 4-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլդաելֆիա քաղաքում: Նա հարաբերությունների խորհրդատու է, դասախոս և բազմաթիվ աշխատությունների հեղինակ, հեռուստատեսային անհատականություն, անձնային աճի խորհրդատու և հոգևոր ուսուցիչ:
Դե Անջելիսը իր մագիստրոսական կրթությունը ստացել է Լոս Անջելեսի Սիերրայի համալսարանում՝ հոգեբանության ֆակուլտետում , իսկ գիտական աստիճանը՝ Կոլումբիայի Փեսիֆիք Համալսարանում՝ կրկին հոգեբանության ոլորտում:
Բարբարա դե Անջելիսը գրել է 14 լավագույն վաճառք ապահոված գրքեր այդ ոլորտներում, այդ թվում նաև «Նյու Յորք Թայմս»-ի լավագույն վաճառված գրքերից՝ «Ինչպե՞ս սիրել բոլոր ժամանակներում», «Գաղտնիքներ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին», «Արդյո՞ք դու ինձ համար այն միակն ես»:
Նրա գովազդային տեսահոլովակը, որը կոչվում էր «Making Love Work», 1994թ. արժանացել է «Լավագույն գովազդային հոլովակ» մրցանակին:
Բարբարա դե Անջելիսը եղել է ինչպես Լոս Անջելեսի «Անձնային աճի կենտրոնի» հիմնադիրը և գործադիր տնօրենը 12 տարի, այնպես էլ՝ “Shakti Communications”-ի տնօրենը:
Կյանքի 10 գաղտնիքներն ըստ Բարբարա դե Անջելիսի.
- Ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար, ձեր ներսում է գտնվում։
- Կյանքի իմաստն այն է, որ դառնաք լավագույն մարդը, ինչպիսին դուք կարող եք լինել։
- Փոփոխություններն անխուսափելի են, այդ պատճառով էլ դադարե՛ք դիմադրել և տրվե՛ք կյանքի հոսքին։
- Կյանքի բոլոր իրադարձությունները դաս են։ Ըմբռնումո՛վ վերաբերվեք դրանց և սովորե՛ք դրանցից։
- Իրականությունը ստեղծվում է ձեր ընկալումով, այդ պատճառով էլ ձգտե՛ք սեփական գիտակցությունը վերածել ձեր բարեկամի։
- Վախը ձեզ զրկում է ուժերից, թող ձեր խիզախությունը վախից ուժեղ դառնա։
- Սովորե՛ք սիրել ձեզ նախքան մեկ ուրիշին սիրելը և նրա սերն ընդունելը։
- Շրջապատողների հետ ձեր հարաբերությունները ձեր սեփական անձի անդրադարձումներն են։ Մարդկանց համարե՛ք ձեր ուսուցիչները։
- Ճշմարիտ ազատությունը կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքից է ծնվում, այլ ոչ թե նրանից, թե կյանքն ինչ է տալիս ձեզ։
- Ինչպիսին էլ ուզում է լինի պրոբլեմը, սեր՝ ահա միակ պատասխանը։