Խոսելիս Ձեզ ընդհատո՞ւմ են

Ունե՞ք այնպիսի ծանոթներ, ովքեր անընդհատ ընդհատում են Ձեզ: Մեզնից շատերին դա հունից հանում է, բայց զայրույթը այս խնդիրը հաղթահարելու լավագույն տարբերակը չէ՛:

«Ապրի՛ր երազանքդ» կենտրոնը առաջարկում է լուծման 7 տարբերակ: Ընտրի՛ր քեզ համապատասխան տարբերակը.

1. Թու՛յլ տվեք որ դիմացինը շարունակի և վերջացնի խոսքը.

Մի՞գուցե խոսակիցը որևէ կարևոր բան ասի Ձեզ: Թու՛յլ տվեք, որ նա խոսի, նույնիսկ եթե նրա խոսքը որևէ ընդհանրություն չունի Ձեր նյութի հետ:

2. Հենց սկզբից հստակեցրեք Ձեր խոսքը.

Եթե Դուք անց եք կացնում որևէ շնորհանդես կամ պատմում եք որևէ երկար պատմություն, ապա հենց սկզբից նշեք, թե այն որքան ժամանակ կպահանջի ունկնդիրներից: Կարող եք սկսել Ձեր խոսքը հետևյալ կերպ. «Ես խոսքս կավարտեմ մոտավորապես … ժամանակից», կամ «Վերջացնելուց անմիջապես հետո, կցանկանամ իմանալ Ձեր կարծիքը…»: Սա շատ կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ Դուք գիտեք, որ Ձեզ լսում է մեկը, ով մշտապես սովորություն ունի ընդհատելու: Երբ նա կրկին փորձի Ձեզ ընդհատել, կարող եք ասել. «Ինչպես նշեցի՝ հարցերը և առաջարկները կարող եք հղել խոսքիս վերջում»

3. Շարունակե՛ք խոսելը.

Ձեզ ընդհատող մարդուն կարող եք ասել. «Մեկ րոպե» և շարունակել Ձեր խոսքը, հասցնելով այն ավարտին: Կամ կարող եք ձևացնել, որ չեք նկատել, որ Ձեզ ընդհատում են: Այդպիսի վարվելակերպը, անշուշտ կարող է ագրեսիվ թվալ, սակայն մյուս ունկնդիրները վստահաբար, Ձեզ շնորհակալ կլինեն:

4. Ձեզ ընդհատող զրուցակցին դիմե՛ք ուղիղ.

«Թու՛յլ տվեք շարունակել խոսքս»: Ոչ մի ագրեսիա, խոսեք վստահ և հստակ: Հարգալից կերպով պդնեք Ձեր միտքը: Հետևե՛ք խոսքի տոնին և մարմնի ժեստերի լեզվին, Ժպտալով ասե՛ք. «Ես ուրախ եմ, որ Դուք խանդավառված եք քննարկում սկսելու մտքով, սակայն ես դեռ չեմ վերջացրել»: Հավանաբար դա ամենաարդյունավետ եղանակն է ասելու. «Լռի՛ր և թու՛յլ տուր խոսքս վերջացնել»:

5. Գնահատեք այն, ինչ ասում է Ձեզ ընդհատող անձնավորությունը.

Նույնիսկ ընդհատելու բնավորություն ունեցող մարդիկ կարող են որևէ օգտակար բան ասել: Նրանցից շատերը խելացի են, նրանց ուղեղն աշխատում է շատ արագ, և ընդհատում են, քանի որ ցանկանում են, որպեսզի իրադարձություններն ավելի արագ ընթանան: Առաջին իմպուլսը՝ ստիպել նրան լռել: Սակայն ընդհատումներից նույնպես կարելի է օգուտ քաղել: Անհամբեր ընդհատող ունկնդրին ուղղեք մի քանի հարց և մի փոքր կատակեք. այդպիսի երկխոսությունը կթուլացնի լարվածությունը, Դուք նույնպես մի փոքր շունչ կառնեք և կկենտրոնանաք ոչ թե Ձեր զգացղությունների վրա, այլ՝ ելույթի:

6. Խոսակցության մեջ ընդգրկեք նաև ուրիշներին.

Ի պատասխան անհամբեր ունկնդրի ընդհատելուն, սկսեք շփվել և զրուցել այլ մարդկանց հետ, կամ կազմակերպեք խմբային քննարկում:

7. Ըմբռնեք խմբի զրույցի ոճը.

Խմբի մեջ հավասարազոր հաղորդակցությունն իրենից ներկայացնում է բոլոր մասնակիցների ներգրավվածությունը զրույցի մեջ, հետևաբար, որպես հետևանք նաև հաճախակի ընդհատումներ մյուս զրուցակիցների կողմից: Եթե Դուք նոր եք այդ խմբում, մի՛ պահանջեք, որպեսզի Ձեզ լսեն լռության մեջ, քանի որ հնարավոր չէ միանգամից փոխել խմբի զրույցի ոճը:

8. Միգուցե խնդիրը Ձե՞ր մեջ է.

Միգուցե այդքա՞ն էլ հստակ չեք ներկայացնում ինֆորմացիան ունկնդիրներին: Արդյո՞ք ունկնդիրներին հեշտ է ընկալել այդ բոլոր օրինակներն ու մանրամասները: Հնարավոր է՝ Ձեզ լսելը շատ դժվար է, և հենց դա է պատճառը, որ Ձեզ անընդհատ ընդհատում են: Իսկ միգուցե հենց Դուք եք հաճախակի ընդհատում զրուցակցին, սակայն միևնույն ժամանակ զայրանում եք, երբ Ձեզ են ընդհատում:

Ինչպես տեսնում եք՝ խոսքն ընդհատելուն կարելի է տարբեր վերաբերմունք ցուցաբերել: Փորձե՛ք տարբեր եղանակներ, վարժեցրեք Ձեր սոցիալական հմտությունները և ավելի ուշադիր եղեք ինքներդ Ձեզ զարգացնելու հարցում:

Comments

comments