Ինչպե՞ս ձախողվել որպես ուսանող Հայաստանում

— Ենթադրի′ր, որ համալսարանում դու կստանաս այն ամեն գիտելիքները, որը քեզ պետք է հաջողակ կարիերա ունենալու համար

— Սահմանափակվի′ր` սովորելով միայն այն, ինչ քեզ հանձնարարում են և կարդա միայն մասնագիտական նյութերդ

— Ժամանակդ վատնի′ր համալսարանի բակում ժամերով կանգնելով և զրուցելով

— Ինքդ քեզ համոզի′ր, որ մեկ է, ինչքան էլ քո վրա աշխատես և լավ սովորես, գործ չես գտնելու

— Համալսարանի դասերից դուրս որևէ դասըթնացի, գիտաժողովի կամ այլ ուսումնական միջոցառումների մի′ մասնակցիր

— Օրվա մեծ մասն անցկացրու′ ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում

— Քննություններին բարձր գնահատական ստացի′ր արտագրելու միջոցով

— Պառկի′ր քնելու շատ ուշ և զարթնի′ր ուշ

— Ավելի′ կարևորիր գնահատական ստանալը, քան սովորելը

— Ընթացքում մի′ պարապիր: Պարապի′ր միայն քննությունից առաջ:

Կիսվի′ր մտքերովդ մեկնաբանության դաշտում

Comments

comments