«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու Լիբանանի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանին:
Սփյուռքի միակ հայկական համալսարանի նախագահը, ով ղեկավարում է Լիբանանի շուրջ 45 համալսարանների լավագույն տասնյակում իր ուրույն տեղը գրավող այս հայկական կրթօջախը, մեզ հետ կիսվեց իր բազմամյա և հարուստ փորձառությունից` արտահայտելով տարբեր հետաքրքրիր մոտեցումներ և գաղափարներ, որոնք երիտասարդներին կօգնեն հստակեցնել իրենց նպատակները եւ ուրվագծել այն ճանապարհը, որը նրանց կառաջնորդի դեպի իրենց երազանքների իրականացումը:
Թե որն է իսկական տղամարդը, ըստ դոկտոր Հայդոստյանի, և որոնք են կյանքում հաջողության հասնելու գրավականները, դուք կիմանաք` դիտելով այս հարցազրույցը: Կարդալ ավելին