Բոլոր ժամանակաշրջաններում մարդիկ եղել են սոցիալական էակներ, ովքեր մշտապես փորձել են կապեր հաստատել հարյուրավոր այլ մարդկանց հետ, պահպանել այդ կապերը, ստեղծել որոշակի խմբեր, հետևաբար նաև, որոշ առումով փոխկապակցված լինել այդ խմբերի անդամների հետ: Կարդալ ավելին
Author: Ապրի՛ր երազանքդ
Մտապահի՛ր հաջողության գրավականը և գործի՛ր
Կյանքում հաջողակ լինելու համար պարտադիր չէ ծնվել և մեծանալ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքում: Կան որոշակի սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում հասնելու մեր նպատակներին ու երազանքներին: Ահա դրանցից մի քանիսը. Կարդալ ավելին
Ճկունություն
Ի՞նչ է ճկունությունը և ինչու է այն այդքան կարևոր հմտություն մարդու կյանքում:
Աշխատավայրում, թե կյանքում, ճկուն լինելը շատ կարևոր է:
Օրինակ, այն աշխատակիցները, ովքեր բավական ճկուն են իրենց աշխատավայրում, շատ գնահատված և պահանջված են: Կարդալ ավելին
Հաղթահարել ձախորդությունը
Ի՞նչ չեն սովորեցնում համալսարաններում
Կյանքի հմտությունները դրական վարքի ունակություններ են, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց արդյունավետ գործել՝ կյանքի պահանջներին ու մարտահրավերներին համապատասխան:
Որո՞նք են այն հմտությունները, որոնք առաջարկում է «Ապրիր երազանքդ» կենտրոնը:
Կյանքի հմտություններն օգնում են մարդկանց, զարգանալ դպրոցում, աշխատավայրում, համալսարանում և, առհասարակ, կյանքում: Կարդալ ավելին
Քո երազանքը քո ձեռքերում է
Բոլոր մարդիկ էլ երազանքներ ունեն, բայց քչերն են իրականացնում իրենց երազանքները: Բոլորի մեջ էլ ավելիին ձգտելու և ավելին անելու ցանկություն կա, բայց, ցավոք սրտի` ոչ բոլոր մարդիկ են հաջողության հասնում կյանքում: Ինչու՞: Ո՞րն է հաջողակ և անհաջողակ մարդկանց հիմնական տարբերությունը…
Իրականում երազանքներին հասնելու կամ չհասնելու պատճառները թաքնված են մարդու ներսում: Հաճախ նույն տանը ծնված, նույն անհնարին կամ հնարավոր դժվարությունների միջով անցած մարդկանցից մեկը հասնում է մեծ հաջողությունների, մյուսը հուսահատվում է`պատճառաբանելով, թե սխալ ընտանիքում կամ երկրում է ծնվել: Կարդալ ավելին
Պարոն Հոլլանդի «երազանքների սիմֆոնիան»
Այս ֆիլմը ոգեշնչող պատմություն է մի երաժշտի մասին, ով կյանքի մեծ մասը ստեղծագործելու փոխարեն ստիպված է լինում դասավանդել երաժշտություն: Եթե անգամ չեք հասցրել դիտել 1995թ.-ի այս ֆիլմը, կարող եք ընթերցել առանձնացված ամենանշանակալի դասերը, որոնք կարելի է քաղել այս պատմությունից: Կարդալ ավելին
Ի՞նչ է տալիս «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը
Ուսանողական վառ և գեղեցիկ տարիները մեզ մոտ հաճախ են խամրեցնում միտքը, որ հնարավոր է՝ իրականությունից հեռանում ենք:
Համալսարանում մենք լավ թե վատ սովորելով, ձեռք ենք բերում գիտելիքներ, մասնագիտական տեսությունների ենք ծանոթանում:
Այնուհետև մեծ հույսից հիասթափությունը, որ ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի ենք անցնելու, մեզ նոր և անցանկալի փաստերի առաջ է կանգնեցնում: Կարդալ ավելին
English Conversation Club
English text below ↓
ԲԱՐԻ ԳԱԼՈ՜ՒՍՏ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲ
Ցանկանու՞մ ես ամառն անցկացնել արդյունավետ և զարգացնել ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ իմացությունդ։
Ուրեմն բաց մի՛ թող այս հիանալի հնարավորությունը՝ մասնակցելու ENGLISH CONVERSATION CLUB-ի ԱՆՎՃԱՐ դասընթացներին, որոնք տեղի կունենան օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 21-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 18:30-20:30 Կարդալ ավելին