Մեր թիմը


Հարութ Ներսեսսյան

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ (տնօրեն)

Կանադայում Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում ունի որակի ապահովման կառավարման աշխատանքային փորձ:

Կանադայում Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում ունի ծրագրավորման աշխատանքային փորձ:

Բրիթիշ Կոլումբիա համալսարանից (University of British Columbia – Vancouver, Canada) ստացել է միջազգային զարգացման հավաստագիր։

Էլեկտրաինժիներության բակալավրի աստիճան ՄաքԳիլլ համալսարանից (McGill University-Montreal, Canada)

Ամուսնացած է: Ունի չորս երեխա:


Քրիստինա Սիմոնյան

Դիվանագետ, անհատական զարգացման քոուչ (certified life coach)

Կրթությունը՝ Երևանի Պետական համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրոս

Ներկա պաշտոնը/աշխատավայրը՝ Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատու, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ

Եղել է «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի սեմինարների կազմակերպիչ, խորհրդատվություններ իրականացնող: Մասնակցել է կենտրոնի կայքի բովանդակային մշակմանը, մի շարք հոդվածների հեղինակ է և թարգմանիչ: Կենտրոնի ծրագրի շրջանակներում վիդեո հարցազրույցներ է վարում իրենց ոլորտում հայտնի անձանց հետ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:


Սալբի Ներսեսսյան

Անհատական զարգացման, Առաջնորդության և հաղորդակցության մասնագետ

Մասնագիտությունը` Քրիստոնեական դաստիարակություն, գրադարանավարություն, ինֆորմատիկա

Ներկա պաշտոնը` Գրադարանավարուհի և քրիստոնեական դաստիարակության դասախոս Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում

Դասախոսում է «Անհատական զարգացում», «Առաջնորդության և հաղորդակցության զարգացման սկզբունքներ» առարկաները Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:


Սուրեն Սահակյան

Շախմատիստ, խմբագիր, ֆիզիկոս-ճարտարագետ, հանրային կապերի մասնագետ։

LYD.am կայքի ծրագրավորող-դիզայներ։

Ներկա պաշտոնը՝ Հանրային կապերի պատասխանատու, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն։
«Simple Solutions» ՏՏ ընկերության որակի ապահովման թիմի ղեկավար։ Protestant.am կայքի գլխավոր խմբագիր։

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան:
Շախմատի Երևանի չեմպիոն է, Ռուսաստանի բաց առաջնության գավաթակիր, սպորտի վարպետության թեկնածու: Մարզական ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով:

Աշխատել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես շախմատի միավորման ղեկավար։ Մանկապատանեկան ճամբարներում եղել է ջոկատավար, մարզական բաժնի պատասխանատու։


Գոռ Հովհաննիսյան

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի նախկին համակարգող:

Մասնագիտությամբ` բժիշկ: Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Այժմ ԱՐԱԲԿԻՐ Բժշկական կենտրոնում մանկաբույժ-օրդինատոր է:

Ոչ ֆորմալ կրթական ոլորտի մասնագետ, անհատական զարգացման մենթոր:

Պատանեկան, երիտասարդական տարիքային խմբերի սեմինարավար, թիմային խաղերի կազմակերպիչ:

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի առաջին շրջանավարտներից է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:


Տիգրան Բերթիզյան

Մասնագիտացումը՝ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության կառավարում։

Ներկա աշխատավայրը՝ ԱՄՆ Խաղաղության Կորպուս (US Peace Corps Armenia)։
Եվրոպական և արաբական երկրներում կազմակերպել է միջազգային թրեյնինգներ և միջմշակութային դասընթացներ։

“Mercy Corps”, “Conflict Management Group” բանակցությունների թեմայով դասավանդողների և թրեյներների վերապատրաստման ծրագրի մասնակից։ Առաջնորդների զարգացման կենտրոնի (ԱԶԿ) անդամ։ 2014-15թթ․՝ «Ապրի՛ր երազանքդ» կենտրոնի պատասխանատու։