«Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները» մեկամսյա դասընթաց

Ցանկանու՞մ ես բարձրացնել արդյունավետությունդ անձնական կյանքում և կարիերայում։
Գրանցվի՛ր հիմա —> goo.gl/forms/f6SFtR4jktPfliSb2

«Ապրի՛ր երազանքդ» կենտրոնը համանուն գրքի հիման վրա 7 տարի անընդմեջ անց է կացնում դասընթացներ և 300-ից ավելի երիտասարդներ ավարտել են «Կյանքի հմտություններ դպրոց» եռամսյա դասընթացը, որի առաջին բաժինը «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթներն» է։

Սեմինարներին անընդմեջ մասնակցելու և բոլոր հանձնարարությունների բծախնդիր կատարումից հետո մասնակցին կտրվի հնարավորություն մասնակցելու հաջորդ մեկամսյա դասընթացին՝ «Հուզական բանականություն»։

Ընդունելության դիմումների վերջնաժամկետը՝ մայիսի 14, 2018թ․

Դասընթացները կսկսվեն Մայիսի 28-ից, յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 18։30-20։30

Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր՝

• ցանկանում են իրենց երազանքները պատկերացումների ոլորտից տեղափոխել իրականություն,
• բարձրացնել իրենց արդյունավետությունը՝ ի հաշիվ ժամանակի կառավարման,
• բացահայտել համագործակցելու արժեքը՝ փոխանակ մրցակցելու,

Մասնակցել կարող են 23-35 տարեկան այն երիտասարդները, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ ունեն առնվազն բակալավրի աստիճան։

• Ի՞նչ կտա դասընթացը․
«Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները» դասընթացի նպատակն է օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները` փոխանցելով նրանց անձնական արդյունավետությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացին․

Մասնակցել ցանկացողները կարող են դիմել հարցազրույցի համար ստորև հղումով և պարտադիր ուղարկել իրենց CV-ն, դիպլոմի պատճեն և մոտիվացիոն նամակ info@lyd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրի մասում նշելով «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»:

Դասընթացն անվճար է․(մասնակիցը վճարում է միայն կրթական պարագաների համար, որոնք օգտագործելու է մասնակցության ընթացքում / 3500 դրամ)։

Գրանցվիր հիմա —> goo.gl/forms/f6SFtR4jktPfliSb2

Մանրամասն՝ դասընթացի մասին․

«Արդյունավետ մարդկանց 7 սովորույթներ»

Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթներ» աշխատությունը համարվում է անձնական զարգացման ամենաազդեցիկ գրքերից մեկը, որը կարող է օգնել մարդուն վերափոխել իր կյանքը` դարձնելով այն ավելի արդյունավետ և հասնել իր երազանքների իրականացմանը: «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» աշխատությունն իր առաջին տպագրությունից ի վեր մինչ օրս վաճառվել է ավելի քան 25մլն օրինակով և 38 լեզուներով: Գրքում զետեղված այս սովորույթները կյանքի` իրար հետ փոխկապակցված և փոխգործող կանոնների, ոգեշնչող նորմերի մի պարզ շարք է, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին հզոր և արժեքավոր գործիք է այն անձանց համար, ովքեր ձգտում են ապրել լիարժեք, իմաստալից և նպատակներով լեցուն կյանք:
Եթե պատրաստ եք Ձեր կյանքին նոր որակ հաղորդելու, աճելու և նորանոր նվաճումներ ունենալու, ապա այս սեմինարը Ձեզ համար է:

Հանդիպումները տեղի կունենան «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում, Բաղրամյան 18 հասցեում: Հեռ․ համար՝ 096 00 23 83, 055514454։

Comments

comments