Երազանքներ

Բոլորն էլ երազում են… Սակայն ես այն տեսիլքների մասին չեմ խոսում․․․ որոնք մենք ունենում ենք, երբ քնած ենք լինում, այլ ավելի լավ բաների` ավելի լավ աշխատանքի, ավելի որակյալ փոխհարաբերությունների, ավելի հաջող ընկերների կամ ավելի առողջ ապրելակերպի վերաբերյալ մեր պատկերացումների մասին:

Մենք բոլորս էլ ստեղծվել ենք երազանքեր ունենալու համար`մեծ երազանքներ: Մենք ի վիճակի ենք իրագործելու ավելին, քան պատկերացնում ենք:

Դժբախտաբար, շատերն են դադարել երազել, քանի որ դա նրանց ցավ է պատճառում: Նրանք չեն հավատում, որ իրենց երազանքները կարող են իրականանալ: Նրանք շատ ձախողումներ և հիասթափություններ են տեսել: Նրանց ինքնագնահատականն ընկել է: Նրանք իրենք իրենց չեն հավատում: Այսպիսով նրանք հրաժարվել են մեծ բաներ երազելուց:
Փոխարենը, նրանք փնտրում են կարճաժամկետ գոհունակություններ և հաճույքներ, ինչպես օրինակ` խորոված վայելել ընկերների հետ խնջույքի ժամանակ կամ  դիտել իրենց սիրած սերիալի հաջորդ սերիան` փափագելով պարզել, թե ով է գլխավոր հերոսի գաղտնի սիրեկանը:

Բարեբախտաբար, մենք նաև տեսնում ենք խիզախ մարդկանց, որոնք չեն ամաչում երազել մեծ բաներ` անկախ հանգամանքներից: Այս մարդիկ վճռական են հաղթահարելու բոլոր տեսակի ներքին և արտաքին խոչընդոտները` իրենց երազանքներին հասնելու համար:

Թերրի Ֆոքսը երիտասարդ կանադացի մարզիկ էր, ում 19 տարեկանում ախտորոշեցին աջ ոտքի քաղցկեղ: Բժիշկներն անդամահատեցին նրա ոտքը, որպեսզի խուսափեն հիվանդության տարածումից: Նա այլևս չէր կարող մասնակցել մարզական մրցույթներին: Սակայն, նա թույլ չտվեց, որ հիվանդությունն ու անդամահատված ոտքը ավարտին հասցնեն իր կյանքը:

Նա ասաց. «Ես հիշում եմ, որ խոսք եմ տվել, որ եթե ապրելու եմ, ապա ապացուցելու եմ, որ արժանի եմ կյանքի»:

Թերրին որոշեց վազել Կանադայով` Ատլանտիկ օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս, որպեսզի ֆինանսական միջոցներ հավաքագրի քաղցկեղի ուսումնասիրության համար: Նրա հույսն այն էր, որ նա յուրաքանչյուր կանադացու համար 1$ կհավաքագրի:

Սակայն, նա ստիպված եղավ դադարեցնել իր վազքը, որովհետև քաղցկեղն իրեն զգացնել տվեց:

Նա վազեց 5,373 կմ 143 օրում, միջինը` օրական 43 կմ և կարողացավ հավաքել $24,170,000:

Թերրին մահացավ 1981թ. հունիսի 28-ին: Իր տեսիլքի և քաջության շնորհիվ` ամեն տարի Կանադայում տարբեր կազմակերպությունների կողմից միլիոնավոր դոլարներ են հավաքվում քաղցկեղի ուսումնասիրության համար:

Ո՞րն է քո երազանքը: Այս կյանքում ի՞նչ պետք է իրականացնես: Եթե Թերրի Ֆոքսը կարող է դա անել, ապա կարող ես և դու՛:

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը ստեղծվել է` օգնելու քեզ ապրել լիարժեք և խոստումնալից կյանք, որով դու կոչված ես ապրելու: Սեմինարների, դասախոսությունների և այլ ռեսուրսների միջոցով Կենտրոնն օգնում է քեզ սահմանել քո երազանքը և դրան հետևելու համար ռազմավարություն մշակել:

Հրավիրում ենք քեզ ուսումնասիրելու այս կայքը: Այստեղ դու կարող ես իմանալ Կենտրոնի ծառայությունների մասին: Կայքը տալիս է նաև ռեսուրսներ, որոնք կօգնեն քեզ մտածել կյանքի հմտությունների մասին, ինչպես նաև խիստ կարևոր են քո երազանքներն իրականացնելու համար:

Ցանկանում ենք քեզ հաճելի ճանապարհորդություն դեպի քո երազանքների իրականացումը:

Հարութ Ներսեսսյան

Comments

comments