Ինքներդ ձեզ գործողության մղելու 5 եղանակները

Դուք պառկած եք բազմոցին և հեռուստատեսությամբ «Երիտասարդ մայրիկը» սերիալն է…

Դուք նույնիսկ ուշադրություն չեք դրաձնում, դա պարզապես աղմուկ է, պարզապես դուք այս կերպ հետաձգում եք առաջադրանքի կատարումը, որը պետք է իրականացնեք:
Այդ առաջադրանքը կարող է տարբեր լինել, ինչպես, օրինակ` փաստաթղթային ինչ-որ գործ, տնային առաջադրանք, տունը կարգի բերել կամ պարզապես մի հանձնարարություն, որ դուք ցանկանում եք ավարտել:
Ինքներդ ձեզ օգնելու համատեքստում՝ տրամադրվածությունը մեծ կարևորություն ունի:

Դա այնքան էլ բարդ չէ, ինչպես մասնագետները ներկայացնում են:

Ահա մի քանի քայլ, որոնք կօգնեն ինքներդ ձեզ գործողության տրամադրել հենց հիմա:

1. Գնդակը նետիր ցանկապատից այն կողմ

Երևի հիշում եք, թե ինչպես էիք տարրական դպրոցի խաղադաշտում խաղում, և որևէ մի անզգույշ գնդակը ցանկապատից այն կողմ էր նետում:

Հետո բոլորը հավաքվում էին և որոշում, թե ով պետք է ցատկի ցանկապատի վրայով և հետ բերի այն: Եկեք այս օրինակը օգտագործենք մեր կյանքում: Գնդակը ցանկապատից այն կողմ նետել նշանակում է կատարել մի գործողություն, որը ձեզ կստիպի քայլեր ձեռնարկել՝ նպատակին հասնելու համար:

Ենթադրենք՝ դուք ցանկանում եք լավ տեսք ունենալ, սակայն չունեք դրդապատճառ: Կատարե՛ք դա հենց հիմա. Գնացե՛ք և 3 ամսվա անդամակցության քարտ ձեռք բերեք մոտակա մարզասրահում:

Շնորհավորու՛մ ենք, քանի որ դուք արդեն գնդակը նետեցիք ցանկապատից այն կողմ: Պարզ դրդապատճառներ փնտրեք, որոնք կօգնեն ձեզ գործել:

2. Հետևանքները անտանելի դարձրեք
Գիտե՞ք, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում  է պահպանել իր ունեցածը, քան ձգտել ավելիին: Սա մարդու էությունն է, սակայն երբեմն դա մեր շահերին դեմ է:

Այս տեխնիկան որոշ չափով նման է առաջինին,  սակայն  առանձնանում է հետևյալ դրույթով. եթե դուք չվերջացնեք ձեր առաջադրանքը, ստիպված կլինեք որոշ հետևանքների համար պատասխան տալ:
Ահա մի օրինակ․շարունակելով մարմնամարզության թեման՝ ենթադրենք, որ դուք Facebook-ում գրել եք, որ պատաստվում եք 60 օրվա ընթացքում տեղադրել ձեր լուսնկարները, որտեղ դուք նոր տեսք կունենաք: Լավ, հիմա դուք խնդիր ունեք: Ո՞րը ավելի ցավալի կլինի. մարզասրահում մարզվելուց հետո մկանային ցավե՞րը, թե Facebook-ում կատարած մերկապարանոց հայտարարության համար անհարմար զգալը:

3. Պատկերացրեք

Ժամանակին մի արագընթաց մարդ կար և գումարի դիմաց իր փոքր գյուղի բնակիչների հետ վազքի մրցման մեջ էր մտնում: Մի օր նրան մոտեցավ մի մարդ և առաջարկեց մրցել: Մրցման հրավիրող մարդը արագընթաց մարդուն հարցրեց, թե ինչպես է, որ նա այդքան արագ է վազում: Մարդը պատասխանեց Երբ վազում եմ, ինքս ինձ պատկերցնում եմ, որ փախչում եմ ինձ հետապնդող գայլից»:

Նրանք իրենց դիրքերը գրավեցին 200 յարդ հեռավորության վրա: Երբ ատրճանակը կրակեց, երկուսն էլ տեղից պոկվեցին: Արագընթաց մարդը սկզբից առաջինն էր, սակայն մի որոշ ժամանակ անց մրցություն հայտարարող մարդը նրան անցավ և առաջինը հատեց վերջնագիծը:
Մրցումից հետո արագընթաց մարդը մոտեցավ նրան և հարցրեց ինչպես է, որ նա այդքան արագընթաց է: Մրցություն հայտարարողը պատասխանեց. Երբ ես վազում եմ, ինքս ինձ պատկերացնում եմ, որ փախչում եմ ինձ հետապնդող գայլից»:

Պատկերացրեք առաջադրանքը վերջացնելու պահին ձեր զգացողությունը և գայլի նման հետապնդեք նրան:

4․ Հետաձգեք ինչոր կարևոր բան, մինչև չվերջացնեք ձեր առաքելությունը

Երբեմն ինչ- որ բանի բացակայությունը մեծ խթան է հանդիսանում: Եթե որևէ կնոջ ասեիք, որ ինքը շոկոլադ չի ուտի, մինչև չնիհարի 5կգ, ապա մարզասրահում տեղ չէր լինի:
Ինչպե՞ս կարող եք թողնել մի բան, որը այդքան շատ եք սիրում:

Դա կարող է լինել ինտերնետում ինչ-որ բան դիտելը, մինչև չվերջացնեք ձեր կուրսային աշխատանքը: Սա կամքի ուժ ձևավորելու և խթանելու հրաշալի եղանակ է:

5․ Սկսեք ձնագնդի պատրաստումը

Ի՞նչ ընդհանրություն ունի սրա հետ յուրաքանչյուր մեծ ձնագունդ: Դրանք բոլորն էլ նախ փոքր են լինում: Սա է ստեղծում ներքին մղման զգացողությունը:

Ի՞նչ փոքր գործ պետք է դուք հիմա անեք, որպեսզի շարունակեք ձեր ընթացքը՝ նախքան ձեր նպատակին հասնելը:

Այս քայլը դժվար կլինի, եթե առաջին հերթին խթան չունենաք: Այդ իսկ պատճառով կիրառեք վերը նշված մարտավարություններից որևէ մեկը՝ նախքան այս քայլին անցնելը:

Ենթադրեք՝ դուք ցանկանում եք կենդանիներին խնամելու բիզնես ունենալ: Դա կարող է սկզբից անիրականանալի թվալ: Ի՞նչ փոքր գործողություն դուք կարող եք ներկայումս անել, որի վրա կկարողանայիք հիմնվել:

Դուք կարող եք սկսել ընտանի կենդանիների խնամքի վերաբերյալ գիրք կարդալուց կամ վարձով տարածք փնտրելուց:

Եթե ամեն դեպքում դուք քայլեր ձեռնարկեք, դուք կհամոզվեք, որ ձեր ներքին մղումը ձեզ կհասցնի վերջնագծին:

Comments

comments