Կյանքի 10 գաղտնիքները

Բարբարա դե Անջելիսը ծնվել է 1951թ. մարտի 4-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլդաելֆիա քաղաքում: Նա հարաբերությունների խորհրդատու է, դասախոս և բազմաթիվ աշխատությունների հեղինակ, հեռուստատեսային անհատականություն, անձնային աճի խորհրդատու և հոգևոր ուսուցիչ:

Դե Անջելիսը իր մագիստրոսական կրթությունը ստացել է Լոս Անջելեսի Սիերրայի համալսարանում՝ հոգեբանության ֆակուլտետում , իսկ գիտական աստիճանը՝ Կոլումբիայի Փեսիֆիք Համալսարանում՝ կրկին հոգեբանության ոլորտում:

Բարբարա դե Անջելիսը գրել է 14 լավագույն վաճառք ապահոված գրքեր այդ ոլորտներում, այդ թվում նաև «Նյու Յորք Թայմս»-ի լավագույն վաճառված գրքերից՝ «Ինչպե՞ս սիրել բոլոր ժամանակներում», «Գաղտնիքներ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին», «Արդյո՞ք դու ինձ համար այն միակն ես»:

Նրա գովազդային տեսահոլովակը, որը կոչվում էր «Making Love Work», 1994թ. արժանացել է «Լավագույն գովազդային հոլովակ» մրցանակին:

Բարբարա դե Անջելիսը եղել է ինչպես Լոս Անջելեսի «Անձնային աճի կենտրոնի» հիմնադիրը և գործադիր տնօրենը 12 տարի, այնպես էլ՝ “Shakti Communications”-ի տնօրենը:

Կյանքի 10 գաղտնիքներն ըստ Բարբարա դե Անջելիսի.

  1. Ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար, ձեր ներսում է գտնվում։
  2. Կյանքի իմաստն այն է, որ դառնաք լավագույն մարդը, ինչպիսին դուք կարող եք լինել։
  3. Փոփոխություններն անխուսափելի են, այդ պատճառով էլ դադարե՛ք դիմադրել և տրվե՛ք կյանքի հոսքին։
  4. Կյանքի բոլոր իրադարձությունները դաս են։ Ըմբռնումո՛վ վերաբերվեք դրանց և սովորե՛ք դրանցից։
  5. Իրականությունը ստեղծվում է ձեր ընկալումով, այդ պատճառով էլ ձգտե՛ք սեփական գիտակցությունը վերածել ձեր բարեկամի։
  6. Վախը ձեզ զրկում է ուժերից, թող ձեր խիզախությունը վախից ուժեղ դառնա։
  7. Սովորե՛ք սիրել ձեզ նախքան մեկ ուրիշին սիրելը և նրա սերն ընդունելը։
  8. Շրջապատողների հետ ձեր հարաբերությունները ձեր սեփական անձի անդրադարձումներն են։ Մարդկանց համարե՛ք ձեր ուսուցիչները։
  9. Ճշմարիտ ազատությունը կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքից է ծնվում, այլ ոչ թե նրանից, թե կյանքն ինչ է տալիս ձեզ։
  10. Ինչպիսին էլ ուզում է լինի պրոբլեմը, սեր՝ ահա միակ պատասխանը։

 

Comments

comments