Ճկունություն

Ի՞նչ է ճկունությունը և ինչու է այն այդքան կարևոր հմտություն մարդու կյանքում:

Աշխատավայրում, թե կյանքում, ճկուն լինելը շատ կարևոր է:

Օրինակ, այն աշխատակիցները, ովքեր բավական ճկուն են իրենց աշխատավայրում, շատ գնահատված և պահանջված են:

Կյանքում ճկուն լինելն իր մեջ ներառում է ցանկություն և կարողություն` պատրաստակամորեն և արագորեն արձագանքելու բոլոր փոփոխվող և անսպասելիորեն տեղի ունցեող իրադարձություններին, ինչպես նաև լինել հարմարվող բոլոր նմանատիպ իրավիճակներին:

Ինչու՞ է ճկունությունն այդքան կարևորվում.

Մարդիկ, ովքեր արագ կողմնորոշվող և ճկուն են, երբևէ չեն ասում «Սա իմ գործը չէ», երբ նրանց դիմում են որևէ հարցով, որն անսպասելի և չծրագրված է լինում:

Օրինակ, աշխատավայրում գործատուները բավական բարձր են գնահատում բոլոր այն աշխատակիցներին, ովքեր կարողանում են աշխատել այնպես արդյունավետ, որ ավարտում են աշխատանքը ժամանակին կամ նույիսկ ժամանակից ավելի շուտ, ինչպես նաև կատարում են հավելյալ աշխատանք, տարբեր առաջադրանքներ: Ճկուն աշխատակիցը պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք կամ աշխատանք, որպեսզի հանձնարարությունը ժամանակին հասցնի իր ավարտին:

Ճկունությունը, որպես հմտություն և կարողություն, շատ հատկանշական է նաև գործավարների և առաջնորդների համար: Ճկուն գործավարները և առաջնորդները ընդունակ են աշխատակիցներին վերաբերվել որպես անհատականություններ են, հետևաբար նաև նրանց մղել արդյունավետ աշխատանքի:

Ճկուն մարդկանց հատկանիշներից են.

— Ստեղծագործ մտածելակերպ

Եթե ծրագերն այնքան էլ պլանավորված ճանապարհով չեն ընթանում, ապա այդ դեպքում ճկուն մարդիկ արագորեն կարողանում են կողմնորոշվել և ստեղծել նոր ուղիներ՝ խնդիրնելի լուծման և նպատակներին հասնելու համար:

— Հույզերի կառավարում

Կյանքում բազմաթիվ դեպքեր են լինում, երբ հուզերն ուղղակի սկսում են կառավարել մարդուն, որի պատճառով նա կարող է ունենալ մեծ կորուստներ, կրել վնասներ, ինպես նյութական, այնպես էլ փոխհարաբերություններում: Ճկուն Մարդիկ կարողանում են հասկանալ, թե որն է հույզերի հիմքը և կառավարել դրանք

— Պատրաստվածություն հավանական դժվարություններին

Այս հատկանիշը շատ կարևոր է, քանի որ տարբեր իրավիճակներում մարդիկ հանդիպում են դժվարությունների և հաճախ, չեն կարողանում դրանք հաղթահարել: Ճկուն մարդիկ մշտապես մտապահում են, որ հնարավոր է՝ լինեն դժվարություններ, և դրանց առաջանալու դեպքում կարողանում են լուծել բոլոր խնդրիները և քայլել առաջ: Այսինքն, յուրաքանչյուր հարցում, նախապես անհրաժեշտ է պլանավորել, սակայն ունենալ այլընտրանքներ:

— Նոր մարտահրավերներ ընդունելու կարողություն

Ճկուն անհատականությունները ձգտում են նոր նվաճումների, ինչպես նաև սիրում եննոր մարտահրավերներ ընդունել, քանի որ գիտակցում են, որ նոր փորձառությունները միշտ սովորեցնում են և զարգացնում:

Այսպիսով, ճկունությունը, լինելով կյանքի կարևորագույն հմտություններից մեկը, օգնում է մարդուն ապրել ավելի կազմակերպված կյանք և պատրաստ լինել նոր փորձառություններին,լինել ստեղծագործ և յուրաքանչյուր իրադրության մեջ փնտրել և գտնել խելամիտ լուծումներ

 

 

 

 

Comments

comments