Ի՞նչ չեն սովորեցնում համալսարաններում

Կյանքի հմտությունները դրական վարքի ունակություններ են, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց արդյունավետ գործել՝ կյանքի պահանջներին ու մարտահրավերներին համապատասխան:

Որո՞նք են այն հմտությունները, որոնք առաջարկում է «Ապրիր երազանքդ» կենտրոնը:

Կյանքի հմտություններն օգնում են մարդկանց, զարգանալ դպրոցում, աշխատավայրում, համալսարանում և, առհասարակ, կյանքում:

21-րդ դարում ընդունված է կյանքի հմտություններ համարել ճկունությունը, նախաձեռնությունը, սոցիալական հմտությունները, արդյունավետությունը և առաջնորդությունը և այլն:

Ճկունություն

Հաշվի առնելով աշխարհում փոփոխությունների արագ տեմպերը, հարմարվելու եւ համակերպվելու ունակությունը շատ կարեւոր հմտություն է արդյունավետության հասնելու համար: Մարդիկ կարիք ունեն սովորելու , արագորեն վերլուծել այն,   ինչ է տեղի ունենում շրջապատում եւ կարողանան հարմարվել այդ փոփոխություններին՝ միաժամանակ իրենց նպատակները պահելով դիտակետում և ձգտելով հասնել դրանց:

Նախնական պլաններին և ուղղությանը կուրորեն հետևելու փոխարեն, մարդիկ պետք է լինեն բավականաչափ ճկուն, որպեսզի կարողանան փոխել նպատակին հասնելու ճանապարհը, միևնույն ժամանակ չմոռանալով վերջնակետի և նպատակի մասին: Դրա համար առաջարկվում է.

  • Ինքներդ Ձեր առջև նպատակներ դրեք
  • Փնտրեք պատասխաններ
  • Փնտրեք օգտակար տեղեկություններ
  • Համագործակցեք ուրիշների հետ
  • Ստեղծեք որևէ յուրահատուկ բան
  • Գնահատեք կատարած աշխատանքը
  • Զարգացրեք այն
  • Կիսեք Ձեր հաջողությունները շրջապատի հետ

Նախաձեռնություն

Ձեռնարկատիրական ոգին հիմնված է նախաձեռնության վրա, պատրաստակամություն առաջ գնալու, ռիսկի դիմելու և գաղափարները իրականություն դարձնելու համար: Մշտապես փոփոխվող տնտեսական դաշտը պահանջում է մարդուն լինել նախաձեռնող: Մարդիկ պետք է իմանան, թե ինչպես պետք է նպատակներ դնեն իրենց առջև, պլանավորեն, և թե ինչպես են նրանք հասնեն իրենց նպատակներին:

Կարևոր է ունենալ ինքներս մեր առջև նպատակներ դնելու կարողություն, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու և պայքարելու ցանկություն և տրամադրվածություն:

Մարդիկ նախաձեռնող են դառնում, երբ.

  • Հարցնում են
  • Պլանավորում են
  • Հետազոտություն են իրականացնում
  • Ստեղծում են
  • Բարելավում են
  • Ներկայացնում են

Սոցիալական հմտություններ

Մարդիկ միշտ էլ եղել են սոցիալական էակներ, կապեր տեղծելով և կախված լինելով բազմաթիվ այլ մարդկանց հետ. Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մրդիկ ավելի մեծ կապեր են հաստատել իրենց շրջապատող աշխարհի հետ՝ լինելով միևնույն ժամանակ ուսանողներ՝ համալսարանում, ընկերներ՝ սոցիալական ցանցերում,ակտիվ խաղասերներ՝ օնլայն համակարգում և այլն: Ի hարկե, այս բոլոր միջավայրերում սոցիալական հմտությունները շատ կարևոր են: Ինչպես դեմ առ դեմ զրուցելիս, այնպես էլ սոցիալական կայքերում, անծանոթ մարդկանց հետ շփվելիս, միևնույնն է, մենք իրական մարդիկ ենք՝ իրական մտքերով, զգացմունքներով և կարիքներով:

Հետևաբար, մարդկանց համար սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ձևը շրջապատի հետ համագործակցելն ու շփվելն է: Երբ մարդիկ միաժամանակ աշխատում են մի որևէ ծրագրի վրա և ունեն միևնույն նպատակներն ու հետաքրքրությունները, այդ ժամանակ նրանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.

  • համագործակցելու կարողություն
  • փոխզիջման հմտություն
  • որոշումների կայացման հմտություն
  • շփման կարողություն
  • հուզական բանականություն
  • կառուցողական քննադատության հմտություն
  • վստահություն
  • Խոստումները պահելու ունակություն
  • Աշխատանքի համաձայնեցում

Արդյունավետություն

ԱՄՆ-ում, վերջին ճգնաժամի հետևանքով մարդկանց աշխատանքի արտադրողականությունը աճել էր անհամեմատելի կերպով: Բոլոր այն աշխատավորները, ովքեր պահպանել էին իրենց աշխատանքը,ավելի արդյունավետ էին աշխատում, քան անցյալում: Աշխատավորների աշխատանքի արդյունավետության բարձրացումը ԱՄՆ-ում նշանակում էր, որ ավելի շատ արդյունք կա ավելի քիչ աշխատողների կողմից, ինչը նշանակում էր, որ աշխատաշուկան ավելի մրցունակ էր դառնում ճգնաժամից հետո, քան ճգնաժամի ընթացքում և այն աշխատակիցները, որոնց աշխատանքի մակարդակը շատ բարձր չէր, մնում էին հետ և, հետևաբար, դուրս գալիս աշխատանքից:

Հետազոտման և զարգացման ծրագրերի միջոցով մարդիկ ձեռք են բերում արդյունավետության այնպիսի ունակություններ, ինչպիսիք են

  • Նպատակների որոշում
  • Ծրագրերի մշակում
  • Ժամանակի կառավարում
  • Հետազոտություն
  • Զարգացում
  • Գնահատում և արժևորում
  • Ծրագրերի վերանայում և շտկում

Առաջնորդություն

Առաջնորդությունը այնպիսի հմտությունների միավորում է, որի մեջ են մտնում կյանքի բազմաթիվ այլ հմտություններ: Լավագույն առաջնորդները նախաձեռնող են և ունեն ուժեղ սոցիալական հմտություններ, ճկուն են և արդյունավետ աշխատող: Լավագույն առաջնորդները`

  • Սահմանում են նպատակներ
  • Ոգեշնչում են ուրիշներին
  • Ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կկարողանան զարգացնել և կատարելագործել իրենց հմտությունները
  • Կոնֆլիկտներ լուծելու իրական պրոֆեսիոնալներ են
  • Քաջալերում են մյուսներին՝ իրենց նպատակներին հասնելու համար
  • Միշտ հարգալից են բոլորի նկատմամբ

Այս ցուցակը բավական լավ բնութագրում է առաջնորդներին, և եթե դու նունպես լիդեր ես, ապա այսպիսի հմտությունների և ունակությունների առկայությունը միայն դրական կլինի քեզ համար:

Շարունակելի․․․

Comments

comments