Ո՞րն է հուզական բանականության անհրաժեշտությունը մեզ համար

Լուսանկարը՝ «Ռոյթերս» | Գոնսալո Ֆուենտես

Հուզական բանականությունը անհրաժեշտ գործոն է աշխատանքային հարաբերություններում

Հուզական բանականության ի հայտ գալը ցուց տվեց, որ միջին IQ ունեցողները առաջ էին անցնում ավելի բարձր IQ ունեցողներից: Այս տարօրինակ մոտեցումը խախտեց այն գաղափարը, որ շատ մարդիկ կարծել են, թե հաջողության հասնելու միակ աղբյուրն  ինտելեկտն է: Տասնամյակի հետազոտություններն այժմ ընդգծում են հուզական բանականությունը որպես էական գործոն, ինչը և գլխավոր դերակատարներին (star performers) դիտարկում է անջատ մնացած ամբողջից:

Հուզական բանականությունը «ինչ-որ բան Է» մեզանից յուրաքանչյուրում, որը նյութական չէ: Այն ազդում է մեր վարքի կառավարման, սոցիալական խնդիրների ուղղորդման, անհատական որոշումների կայացման վրա, որոնք բերում են դրական արդյունքների: Հուզական բանականությունը բաղկացած է 4 հիմնական հմտություններից, որոնք բաժանվում են 2 հիմնական կարողությունների՝ անձնականի  և  սոցիալականի:

 

 

Անձնական կարողություններ

Ինչ եմ տեսնում Ինչ եմ անում
 

Ինքնա

Գիտակցում կամ իրազեկում

 

Ինքնա

կառավարում

Սոցիալական

կարողություններ

Սոցիալական

Գիտակցում կամ իրազեկում

Հարաբերություն

ների կառավարում

Անձնական կարողությունը կազմում է ձեր ինքնաիրազեկման կամ ինքնագիտակցման և ինքնակառավարման հմտությունները և կենտրոնացած է ավելի շատ ձեր անհատականության, քան այլ մարդկանց հետ  փոխազդեցության վրա: Անձնական կարողությունները ձեր հույզերի մասին տեղեկացված լինելու, վարքի կառավարման և ձգտումների, միտումների կարողություններն են:

Ինքնագիտակցումը կարողությունն է՝  կանոնակարգված կերպով ընկալելու ձեր հույզերը և  տեղեկացված լինելն է,  երբ դրանք «գործի են դրվում»:

Ինքնակառավարումը կարողությունն է օգտագործելու հույզերի մասին տեղեկացվածությունը, մնալու հաստատակամ և դրականորեն ուղղելու ձեր վարքը:

Սոցիալական կարողությունը բաղկացած է  ձեր սոցիալական գիտակցումից և հարաբերությունների կառավարման կարողությունից: Սոցիալական գիտակցումը քո կարողությունն է՝ հասկանալու այլ մարդկանց տրամադրությունը, վարքը և շարժառիթները՝ արդյունավետ արձագանքման և հարաբերությունների բարելավման համար:

Սոցիալական գիտակցումը ձեր կարողությունն է ճշտորեն ընկալելու մարդկանց զգացմունքները և հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում:

-Հարաբերությունների կառավարումը ձեր կարողությունն է օգտագործելու ձեր և այլոց զգացմունքների գիտակցումը կամ դրանց վերաբերյալ տեղեկացվածությունը՝ փոխհարաբերությունները արդյունավետորեն կառավարելու համար:

 

Հուզական բանականությունը,  ինտելեկտը և անհատականությունը տարբեր են

Հուզական բանականությունը բխում է մարդկային վարքի հիմնարար տարրից, որն անջատ է ձեր բանականությունից՝ ինտելեկտից: Դեռևս հայտնի չէ կապը ինտելեկտի և հուզական բանականության միջև: Դու պարզապես չես կարող որոշել անհատի հուզական բանականությունը ըստ նրա, թե որքան խելացի է տվյալ անձը: Բանականությունը ձեր սովորելու կարողությունն է և այն անփոփոխ է թե՛ 15 տարեկանում և թե՛ 50-ում: Հուզական բանականությունը, մյուս կողմից, հմտությունների ճկուն  համախումբ է, որոնք կարող են ձեռք բերվել և զարգանալ ժամանակի, պրակտիկայի ընթացքում:

Չնայած որոշ մարդիկ ի սկզբանե ունեն բարձր հուզական բանականություն, քան մյուսները, բայց դուք կարող եք զարգացնել բարձր հուզական բանականություն, եթե անգամ չեք ծնվել այդպիսին:

Անհատականությունը կայուն «ձև» է, որը բնորոշ է յուրաքանչյուրիս: Այն մի շարք նախապատվությունների արդյունք է, որոնք միտված են  դեպի ինտրովերցիան կամ էքստրովերցիան: Այնուամենայնիվ, ինչպես բանականությունը՝ ինտելեկտը, այնպես էլ անհատականությունը չի կարող օգտագործվել՝ որոշելու հուզական բանականությունը: Ինչպես նաև, բանականության պես, անհատականությունը նույնպես կայուն է ողջ կյանքի ընթացքում և չի փոփոխվում: Ինտելեկտը, հուզական բանականությունը և անհատականությունը կազմում են եզակի հիմք և օգնում են բացահայտելու մարդուն:

Հուզական բանականությունն է որոշում կատարողականը

Որքա՞ն է հուզական բանականության ազդեցությունը քո մասնագիտական հաջողության վրա: Կարճ պատասխանը սա է.«Շատ»: Այն հզոր ճանապարհ է գեներացնելու մեր էներգիան մեկ ուղղությամբ՝ առավելագույն արդյունքով: TalentSmart— ը փորձարկել է հուզական բանականությունը շուրջ 33 տարբեր, կարևոր աշխատանքային հմտությունների շրջանակներում և բացահայտել, որ հուզական բանականությունը կատարողականի ամենաուժեղ գրավականն է, բացատրելով հաջողությունների ողջ 58%-ը  տարբեր տեսակի աշխատանքներում:

Քո հուզական բանականությունը մի շարք կարևոր հմտությունների հիմքն է, այն ազդում է գրեթե այն ամենի վրա, ինչ անում և ասում ենք օրվա ընթացքում:

Բոլոր այն մարդկանց, որոնց ուսումնասիրում ենք աշխատավայրում, պարզվում է, որ նրանցից բարձրաստիճան աշխատակիցների 90%-ը  ունեն բարձր հուզական բանականություն, իսկ ցածրաստիճան աշխատակիցների միայն 20%-ն է, որոնք օժտված են բարձր հուզական բանականությամբ: Դու կարող ես լինել բարձր դերակատար առանց հուզական բանականության, բայց  շանսերը շատ քիչ են:

Իրականում, բարձր հուզական բանականություն ունեցող մարդիկ ավելի շատ գումարներ են վաստակում՝ մեկ տարվա ընթացքում միջինը 29000 $-ով ավել, քան ցածր հուզական բանականություն ունեցող մարդիկ: Կապը հուզական բանականության և վաստակած գումարի չափի միջև այնքան ուղղակի է, որ  հուզական բանականության բարձրացման յուրաքանչյուր տոկոս  ավելացնում է տարեկան աշխատավարձը 1300 $-ով: Այս բացահայտումները ճիշտ են և համապատասխան տարբեր ոլորտների յուրաքանչյուր աշխատակցի համար՝ բոլոր մակարդակներում և աշխարհի բոլոր մասերում: Մենք դեռ չենք կարողանում գտնել մի աշխատանք, որի կատարողականը և վաստակի չափը կապված չլինեն հուզական բանականության հետ:

Դու կարող ես բարձրացնել քո հուզական բանականությունը

Ձեր հուզական և բանական «ուղեղների» միջև կապը հուզական բանականության ֆիզիկական աղբյուրն է: Հուզական բանականության կամուրջը սկսվում է ուղեղում, spinal cord-ում: Քո հիմնական հույզերը մուտք են գործում այստեղ և պետք է շրջեն ուղեղի առաջնային հատվածում, նախքան դու կարողանում ես բանականորեն մտածել քո փորձառության մասին: Այնուամենայնիվ, սկզբում նրանք ճամփորդում են լիմբրիկ համակարգի միջով, այն վայրով, որտեղ գեներացվում են հույզերը: Այսպիսով,  նախքան մեր բանական մտքի կենտրոնացումը, մենք ունենում ենք իրադարձությունների զգայական-հուզական ռեակցիա:

Հուզական բանականությունը պահանջում է ուղեղի հուզական և բանական կենտրոնների արդյունավետ հաղորդակցություն: Այն բանական և հուզական ուղեղների հավասարակշռությունն է:

Աղբյուրը՝ weforum.org

Թարգմանեց՝ Նարինե Գալստյանը

Comments

comments