Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները

Հեղինակ` Ստիվեն Ռ. Քովի (Stephen R. Covey)

Գրքի հանրաճանաչությունը

• Տպագրության առաջին տասնհինգ տարիների ընթացքում,  երեսունութ լեզուներով վաճառվել է ավելի քան 25 միլիոն օրինակ:
• 2011-ի օգոստոսին Թայմ Մեգըզինը հայտարարել է, որ Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը մտնում է քսանհինգ ամենաօգտակար բիզնես կառավարման գրքերի ցուցակ:

Այս գիրքը հասանելի է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև անգլերեն եւ ռուսերեն:

Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գրքում հեղինակը` Սթիվեն Քովին, ներկայացնում է ամբողջական, ինտեգրված, և սկզբունքակենտրոն մոտեցում` լուծելու անհատական եւ մասնագիտական խնդիրները: Սրամտությամբ և  հումորով`  հեղինակը քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու սկզբունքները, որոնք մեզ օգնում են փոխվելու և դրական իմաստով օգտագործելու այն իրադրությունները, որի արդյունքում փոփոխություններն ի հայտ են գալիս:

Քովին ընդգծում է, որ իր գրքում նշված յոթ սովորույթները կյանքում կիրառելու համար ընթերցողը առաջին հերթին պետք է փոխի իր աշխարհայացքը: Քովին գրում է, որ փոփոխությունները մեր կյանքում սերտ կապված են մեր վարքի և աշխարհայացքի հետ: Նշվածի վերաբերյալ հեղինակը բազմաթիվ ընտանեկան, աշխատանքային և հասարակական օրինակներ է բերում:

Քովին նաև ընդգծում է, որ մեր սեփական անձի նկատմամբ տարած  հաղթանակները նախորդում են հասարակական հաղթանակներին:
Գրքում նշված առաջին երեք սովորույթները վերաբերում են ինքնակառավարման վարպետությանը. ինչպես  ազատվել մարդկանց հանդեպ ունեցած կախվածությունից: Իսկ 4-րդ, 5-րդ, և 6-րդ սովորույթները շոշոփում են թիմային աշխատանքի, համագործակցության եվ հաղորդակցության թեմաները. ինչպես կախվածությունից անհատին ուղղորդել դեպի անկախության, անյուհետև` փոխկախվածության:  Եվ վերջապես, յոթերորդ սովորույթը վերաբերում է բոլոր նախորդ սովորույթներին, և իր հերթին քաջալերում է անհատին շարունակական աշխատել` անձնական որակները բարելավելու համար:

Ընդհանուր առմամբ այս գիրքն անձի զարգացման վերաբերյալ բավականաչափ կարևոր տեղեկատվության աղբյուր է:  Ավելին, հեղինակի կողմից ներկայացված նյութը բավականաչափ գործնական է` առօրյա կյանքում կիրառելու համար: Բացի այդ, յուրաքանչյուր սովորույթի վերջում կան առաջարկություններ և վարժություններ` մարդու արդյունավետության աճին նպաստելու համար: Այլ կերպ ասած, սիրելի ընթերցող, մենք կքաջալերենք քեզ կարդալ այս գիրքը, որը հատուկ տեղ է զբաղեցրել նաև մեր Կենտրոնի գրադարանում: