Կարծիքներ

Տպավորություններ մեր մասին


ՍԻՐԱՆՈՒՇ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

(Դասընթացը ներառում է անձի վերլուծություն)

Դասընթացը շատ բովանդակալից և հետաքրքիր է, տալիս է հնարավություն ինքնավերլուծություն անելու, աճելու և զարգանալու: Ոչ ֆորմալ սովորելու մի ձև, որն անհրաժեշտ է ողջ կյանքի ընթացքում, օգնում է վերանայել կյանքն ու արժեհամակարգը, նույնիսկ հարկ եղած դեպքում փոխել արժեհամակարգը:

լեզվաբան, “Կյանքի հմտությունների դպրոց” սեմինարի մասնակից


ՄՈՆԻԿԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

(Ժամանակի կառավարման դասընթացի մասին խոսելիս)

Դասընթացը, բացի գիտելիքներից, տալիս է ինքնավստահության զգացում, երբ ավելի գիտակից են դառնում որոշումներդ և համակողմանի դիտարկված: Սովորեցրեց ավելի կոնկրետ ու հստակ շարժվել իմ ընտրած ուղղությամբ: Կյանքումս կային որոշ հանգամանքներ, որոնք խանգարում էին ինձ, իսկ այս դասընթացի շնորհիվ դրանք վերացան:

տնտեսագետ, “Կյանքի հմտությունների դպրոց” սեմինարի մասնակից


ՎԱՐՍԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ

(‘Արդյունավետ մարդկանց 7 սովորույթներ’ դասընթացի մասին խոսելիս)

Դասընթացը օգնում է սովորել և յուրացնել սովորույթներ, որոնք միանգամից իրենց հետքն են թողնում կյանքի որակի վրա: Դասընթացը, հատկապես կարևոր ու արդիական է կյանքիս այս փուլում, երբ առաջանում են մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են խելացի և համակողմանի լուծում, ինչն իհարկե, անհնար կլիներ առանց այս սովորույթների կիրառման:

Արևելագետ,  “Կյանքի հմտությունների դպրոց” սեմինարի մասնակից


ՏԱԹԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(Հուզական բանականության թեմայի մասին խոսելիս)

Այն շատ արդիական է, քանի որ շոշափվում են այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնց մենք առնչվում ենք մեր առօրյա կյանքում: Սովորում ենք ինչպես օգտագործենք և օգուտ քաղենք մեր կյանքերի համար:

Մանկավարժ-հոգեբան, “Կյանքի հմտությունների դպրոց” սեմինարի մասնակից


ԴԱՎԻԹ ԹՈՒՄԱՆՅԱՆ

(դասընթացի թեմաների մասին խոսելիս)

Բոլոր հանդիպումները ռեալ, դրական ազդեցություն է թողնում մեր անձերի և մոտեցումների վերափոխման և կատարելագործման վրա: Տալիս է նոր որակական փոփոխություն, հիմքեր և հնարավորություններ:

Ինժեներ, “Կյանքի հմտությունների դպրոց” սեմինարի մասնակից


ՏԱԹԵՎ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անչափ ուրախ եմ, որ Հայաստանում այսօր առկա է նման կազմակերպություն, որն իր ռեսուրսները ներդնում է հասարակական կյանքում առաջ եկած ակտուալ խնդիրների լուծման համար: Սա հնարավորություն է տալիս հասարակությանը լինելու հնարավորինս բաց` խնդիրների մասին խոսելու և դրանց համար լուծման  ուղիներ գտնելու տեսանկյունից: Նմանատիպ փորձը կարող է օգնել, որպեսզի ժամանակի ընթացքում ավելանան այսպիսի կազմակերպությունները, իրենց գործունեությամբ վերհանեն մեր  կյանքում թակնված շատ երևույթներ, մշակեն և գտնեն առողջ տարբերակներ վերջիններիս լուծման համար:

Դիվանագետ-Կառավարիչ,  HR մասնագետ (կրթամշակութային ոլորտում)

Դեկտեմբեր 2012


ԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում մասնակցել եմՄարինե Հայրապետյանի Գործարար էթիկայի դասխոսություններին և բավականին կարեոր տեղեկություններ եմ ձեռք բերել , թե ինչպես պետք է անձը իրեն դրսևորի աշխատանքի միջավայրում: Ձեռք բերած գիտելիքներս հուսով եմ , որ կկարողանամ կիրառել ճիշտ և անվրեպ : Դասախոսությունը անցել է շատ լավ և բարձր գնահատական կարող եմ միայն տալ: Հուսով եմ , որ ևս նմանատիպ դասախոսություններ կլինեն և մեծ սիրով կմասնակցեմ, քանի որ նմանատիպ դասախոսությունների ընթացքում շատ կարևոր ինֆորմացիա ենք ստանում:
Շնորհակալություն:

Երևանի պետական համալսարան

Միջազգային հարաբերություններ. Համաշխարհային քաղաքականություն 2-րդ կուրս


ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Նախ ցանկանում եմ Շնորհակալություն հայտնել “Ապրիր երազանքս” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնին “Ապրիր քո երազած կյանքով”  սեմինարըկազմակերպելու և որպես մասնակից ինձ ընտրելու համար: Ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր ներդրել են իրենց եռանդը, ժամանակը և ռեսուրսները սեմինարը իրականացնելու համար: Անգամ հարցազրույցից ինձ պարզ դարձավ` որքան ամուր հիմքի վրա է դրված սեմինարի մասնակիցներին կրթելու հարցը: Մեծ սիրով մասնակցեցի սեմինարի բոլոր հանդիպումներին, սպասելիքներս արդարացան, եթե գնահատելու լինեի 10 բալանոց սանդղակով ապա միանշանակ կգնահատեի 15, ցավում եմ միայն, որ ժամանակի առումով չէի հասցնում լինել դասընթացին` սկզբից մինչև վերջ: Մասնակցելով սեմինարին` սկսեցի ուշադրություն դարձնել իրերի, երևույթների վրա, որոնց վրա ավելի քիչ էր ուշադրություն դարձնում մինչ այդ: Սեմինարը շատ ոգեշնչող էր, գրեթե ամենինչ արվում էր պայքարելու և չհանձնվելու հմտություն ձեռք բերելու համար,կազմակերպվեցին հետաքրքրիր քննարկումներ, ֆիլմի դիտումներ, իրական պատմությունների վերլուծություններ, ոգեշնչող թրեյնինգներ: Առաջադրանքների կատարմանը նման ուշադրությամբ հետևելը  մասնակիցների կողմից կարգապահության, պատասխանատվության  որոշակի դրսևորում էր ենթադրում, հուսով եմ նաև` արդարացվեցին կազմակերպիչների սպասումները գոնե մասնամբ:

Միջազգայանագետ- պատմաբան

«Բիզնես Սթայլ» ընկերության մենեջեր


ՍԱՌԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Մասնակցելով “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի”Ապրիր քո երազած կյանքով” սեմինարին մասնակցության առաջարկ ստանալուց հետո մտածում էի, թե պարզապես սովորական դասընթացներ են լինելու, տրամադրվածությունն էլ գրեթե նույնն էր: Սակայն հետո հասկացա, որ շատ եմ սխալվել, քանի որ դրանք ոչ միայն դասընթացներ էին, այլ ավելին: Յուրաքանչյուր սեմինարից հետո բավարարվածություն էի զգում, դուրս էի գալիս այնտեղից մեծ տպավորություններով և բազմաթիվ հարցերով, որոնց շուրջ մտածելիս արդեն զգում էի դրական ազդեցություն: Ինձ շատ էր դուր գալիս սեմինարավարի կողմից նյութի մատուցման ձևը, որը լի էր ինֆորմացիայով: Հետզհետե սկսում էի ավելի կարևորել իմ ժամանակը,այն օգտագործել այնպես, որ հետո տեսնեի դրա օգուտը: Փոփոխությունները ակնհայտ էին: Ամեն սեմինարի ավարտից հետո անհամբեր սպասում էի հաջորդին: Օգտակար և հաճելի էին նաև անհատական հանդիպումները` ջերմ մթնոլորտ և բովանդակալից զրույց:

Ուստի քաջալերում եմ մասնակցել սեմինարներին, ստանալ դրանցից առավելագույն օգուտ և ինքնազարգացման գործում գրանցել հաջողություններ:
Հայաստանի պետական ագրարային համալսարան
Տնտեսագիտական ֆակուլտետ, Հաշվապահական հաշվառում և աուդիտ
Բակալավր, 2-րդ կուրս


ՆԱՐԵԿ ՉԱԼԻԿՅԱՆ

Ուրախ եմ, որ ինձ առիթ ընձեռնվեց` մասնակցելու “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի “Ապրիր քո երազած կյանքով”հոյակապ սեմինարին: Այն տեղեկությունները, որ ես որոշ չափով ընդհանուր գիտեի, այսօր այդ ամենը հստակեցվեց, հստակ դասավորվեց իմ ենթագիտակցության մեջ: Հիմա ոչ բոլորը նպատակներ ունեն կամ ուղղակի մոռացության են տվել դրանք զբաղվածության պատճառով, բայց այս ամենը մարդուն ավելի է ուժեղացնում, ինֆորմացնում ու մարդը սկսում է ճանաչել իր անձը և գնալ դեպի այն կետը, որ կյանքն է սահմանել իր համար: Վստահ եմ` ում էլ բախտ վիճակվի մասնակցել այս սեմինարներին, իր մոտ նույնպես փոփոխություն կլինի: Շնորհակալություն:

Երևանի պետական բժշկական համալսարան

Ընդհանուր բժկություն

Մագիստրատուրա, 1-ին կուրս


ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մասնակցելով “Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի կազմակերպած “Ապրիր քո երազած կյանքով” սեմինարին` ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով:

Յուրաքանչյուր մարդ ունի պոտենցիալ՝ հասնելու համար իր նպատակներին, սակայն երբեմն սխալ ենք օգտագործում մեր ներուժը կամ էլ ընդհանրապես չենք օգտագործում:
Այս սեմինարն օգնեց հասկանալ՝ ով եմ ես որպես անհատ, ինչ հատկանիշներ ունեմ, որոնք ինձ յուրահատուկ են դարձնում և ամենակարևորը՝ ինչ անեմ, որ հասնեմ նպատակիս: Երբ մարդը գիտի իր անձը, արժեքները, հատկանիշները, ուրիշին չի քննադատում թերացումների համար, քանի որ գիտի՝ ինքն էլ նույն հատկանիշն ու թերացումը ունի, որի վրա պետք է աշխատանք տանի, որ հասուն անձ լինի և կյանքում հաջողություններ ունենա: Սեմինարը օգնում է բացահայտել անձդ, իմանալ անձնավորությանդ տեսակը, սովորեցնում է այն հիմնական դրույթները, որոնք անհրաժեշտ են լավ մարդ լինելու, միջանձնային լավ հարաբերություններ ունենալու և հաջողակ անհատ լինելու համար:
Երևանի պետական բժկական համալսարան
Ընտանեկան ստոմատոլոգիա
Կլինիկական արդինատուրա, 1-ին կուրս


ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

“Ապրիր երազանքդ” կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի “Ապրիր քո երազած կյանքով” սեմինարին մասնակցելու առաջարկը ընդունեցի սիրով, ու այսօր է’լ ավելի վստահ կարող եմ ասել, որ կյանքիս շրջադարձային էջերից մեկն էր: Կյանքում ամեն մարդ կարիք ունի ինքնաճանաչման կետի հասնել, մի խաչմերուկի, որտեղ պետք է որոշում կայացնի, թե` ով լինի: Նման սեմինարներն օգնում են սովորականից արագ հասնել այդ կետին: Բայց այդ ամենը հնարավոր էր` բաց մտքով մոտենալու դեպքում միայն: Որպես ուսանող` կարծում եմ, որ այսօր բավականին մոտիվացիա չկա` մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու համար: Մարդուն թվում է, թե այլ երկրներում ավելի հեշտ է հաջողության հասնել: Ես հասկացա, որ ուր էլ գնամ, կա մեկը, ում միշտ հետս եմ տանելու. այդ մարդը ես եմ: Հաջողության հասնելու համար պետք է կերտեմ ինձ: Ուրախ եմ այս նախաձեռնության համար, քանի որ վստահ եմ, որ ինձ պես շատ երիտասարդներ կան, ովքեր ունեն երազանք: Սա միջոց է` մտածելու ոչ միայն ժամանակավոր կրթության մասին, այլ իմանալ հաջողության բանաձևը, մշակել կյանքիդ առաքելությունը:

Երևանի պետական բժշկական համալսարան
Ընդհանուր բժշկություն
Մագիսրատուրա, 1-ին կուրս