Սուրեն Սահակյան

Շախմատիստ, խմբագիր, ֆիզիկոս-ճարտարագետ, հանրային կապերի մասնագետ։
LYD.am կայքի ծրագրավորող-դիզայներ։

Ներկա պաշտոնը՝ հանրային կապերի պատասխանատու, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն։
«Simple Solutions» ՏՏ ընկերության տեխնիկական տնօրեն։ Protestant.am կայքի գլխավոր խմբագիր։

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան՝ «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա» մասնագիտացմամբ:

Շախմատի Երևանի չեմպիոն է, Ռուսաստանի բաց առաջնության գավաթակիր, սպորտի վարպետության թեկնածու: Մարզական ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով:

Աշխատել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես շախմատի միավորման ղեկավար։ Մանկապատանեկան ճամբարներում եղել է ջոկատավար, մարզական բաժնի պատասխանատու։