Սոցիալական ձեռնարկատիրություն

Բաց դաս. Եկե՛ք զբաղվենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ բիզնեսով, որպեսզի ԱՎԱՆԴԱԿԱՆ բիզնեսը չզբաղվի մեզանով:

— Ի՞նչ է Սոցիալական բիզնեսը,

— Ինչո՞ւ է հենց Սոցիալական բիզնեսը Հայաստանի տնտեսական զարգացման նախապայման,

— Որո՞նք են Ավանդական և Սոցիալական բիզնեսների տարբերությունները,

— Որո՞նք են Սոցիալական բիզնեսի առավելությունները,

— Որո՞նք են Սոցիալական բիզնեսի առանձնահատկությունները,

— Ի՞նչ է պետք Սոցիալական բիզնեսով զբաղվելու համար:

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ դասերի շարք Սոցիալական բիզնեսի մասին:

Նրանք, ովքեր մտահոգ են իրենց երկրի և հատկապես իրենց համայնքի զարգացման հարցերով, ովքեր հետաքրքրված են բիզնեսի այս տեսակով, ովքեր ցանկանում են գումար աշխատել նորարարական եղանակներով ու ստեղծագործաբար ԱՐԺԵՔ ստեղծել, ապա այս ԲԱՑ ԴԱՍԸ հենց նրանց համար է:

Մեր առաջին հանդիպման ժամանակ կխոսենք Սոցիալական ձեռնարկատիրության մեջ նյութական ու ոչ նյութական արժեքների բալանսավորման արդյունքի մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 19:00:

Մուտքն ազատ է:

Հանդիպումները նախատեսվում են անցկացնել մինչև 22.12.2016թ:
Մասնակցությունն Անվճար է:

Հանդիպումները կվարեն գործառնական փորձառություն ունեցող բիզնես թրեյներ Կարեն Հ. Սարգսյանը, Գոռ Հովհաննիսյանը և ոլորտի այլ փորձագետներ:

Բաց դասի ավարտից հետո, երբ Դուք կգտնեք ձեռնարկատիրոջ Ձեր տիպը և կհասկանաք, որ Դուք պատկանում եք հենց Սոցիալական ձեռնարկատիրոջ տեսակին, ապա մեր թիմը իրենց հետագա խորհրդատվությամբ կօգնեն Ձեզ իրագործել Ձեր գաղափարն ու նախաձեռնությունները:

Մանրամասների համար զանգահարել 096002383, 055514454 հեռախոսահամարներին կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:

Այս պահին տվյալ միջոցառման համար գրանցումն ավարտվել է, սակայն եթե ցանկանում եք ապագայում մասնակցել այս միջոցառմանը, ապա ուղարկեք Ձեր CV-ն info@lyd.am էլ. հասցեին, և մենք կտեղեկացնենք Ձեզ, երբ այն բաց կլինի գրանցման համար:

Խնդրում ենք նամակի վերնագրի մասում նշել «ՍՁ»: