Մեր առաքելությունը

Մեզանից յուրաքանչյուրը պատանեկության այնպիսի երազանքներ է ունեցել, որոնց ուզում ենք հասնել կյանքում: Որոշները երազում են լինել հայտնի իրենց ընկերների հետ:

Շատ աղջիկներ երազում են հայտնվել բարձրահասակ, ուժեղ և գեղեցկատես երիտասարդի կողքին, ով կսիրի և կպաշտպանի իրեն: Տղաները երազում են սիրահարվել հմայիչ աղջկա:

Որքան մենք մեծանում ենք, ժամանակի հետ մեր երազանքներն ավելի իրատեսական են դառնում: Մենք երազում ենք լավ վարձատրվող աշխատանքի, երջանիկ ընտանիքի և լավ ընկերներ ունենալու մասին:

Ցավոք, շատ քչերն են իրենց համարում երջանիկ: Համաձայն  NationMaster.com կայքի կատարած հարցման, որն անցկացվել է հայ հասարակության շրջանում, 43%-ը պատասխանել է, որ երջանիկ չէ:

Էական չէ` մենք համաձայն ենք այս վիճակագրության հետ, թե ոչ. մենք հադիպում ենք շատերին, ովքեր բավարարվածություն չեն զգում իրենց աշխատանքից, ամուսնությունից, եկամուտներից  և անձնային հարաբերություններից:

Շատ երիտասարդներ մտահոգ են իրենց ապագայի համար: Հաճախ տղաները վստահ չեն, որդյոք կկարողանան բավարար գումար վաստակել ընտանիք պահելու համար: Մյուսները վստահ չեն՝ արդյո՞ք կհանդիպեն ճիշտ անձնավորության, ում հետ կկարողանան ընտանիք կազմել:

Կյանքի մարտահրավերներին բախվելիս մենք հակված ենք մեղադրել դրանց մեջ մեր երկրի կառավարությանը, տնտնեսական վիճակին, մեր ղեկավարաներին, ծնողներին, ամուսիններին, կանանց, բարեկամներին և մեզ շրջապատող այլ անձանց.:

Իրականում մենք ինքներս կարող ենք շատ բան փոխել մեր երազանքներն իրականցնելու համար: Մենք ավելի շատ կարող ենք կառավարել սեփական կյանքը, քան կարծում ենք:

Ճիշտ այնպես, ինչպես տիեզերքն ունի օրենքներ, որոնցով կառավարվում է, կան նաև համընդհանուր օրենքներ, որոնք կառավարում են կյանքը և անձնական հարաբերությունները: Այս օրենքները հասկանալն ու դրանց հետևելը նշանակալիորեն մեծացնում է մեր երազանքներն իրականացնելու հնարավորությունները:

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի նպատակն է օգնել երիտասարդներին, մասնավորապես՝ ուսանողներին և նոր շրջանավարտներին գիտակցել, հասկանալ իրենց երազանքները: Երիտասարդական կենտրոնն իր գործունեության ուղղութուններով (սեմինարներ, դասախոսություններ, քննարկուներ, բանավեճեր, առցանց քննարկումներ) կօգնի երիտասարդներին իրենց կյանքում բացահայտել և ապրել վերոնշյալ օրենքներին  համապատասխան:

Կենտրոնը կօգնի երիտասարդներին ձեռք բերել  այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրան հաջողության հասնել կյանքում, բավարարվածություն` կարիերայում:

Երբ խոսում ենք կյանքի հմտությունների մասին, անհրաժեշտ ենք համարում այնպիսի կարողությունների առկայությունը, ինչպիսիք են՝ կյանքը կառավարելը, մեկ ուրիշի զգացողությունները հասկանալը և կառավարելը, դիմացինի զգացողությունների նկատմամբ զգայուն լինելը:

Այս հմտությունները կօգնեն երիտասարդին կյանքում դառնալ արդյունավետ առաջնորդ, այնպիսի աշխատող, որ յուրաքանչյուր գործատու կցանկանա աշխատել իր հետ, աշխատանքի վայրում լավ մենեջեր, առաջադեմ ծնող, ամուսին, կին: Երբ երիտասարդներն իրենց ներսում զարգացնեն այս հմտությունները, կդառնան ավելի լավատես, ինքնավստահ, մոտիվացված և հաստատակամ: Նրանք ի վիճակի կլինեն կառավարել սեփական հույզերը, ասել ճիշտ խոսք անհրաժեշտ վայրում, արդյունավետ կառավարել այնպիսի բացասական հույզերն, ինչպիսիք են, օրինակ՝ բարկությունը, ատելությունը, խանդը: Ի վիճակի կլինեն իրենց պաշտպանել մրցակցի հուզական (էմոցիոնալ) հարձակումներից:

Երիտասարդական կենտրոնը կուսուցանի նաև այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ արդյունավետ հաղորդակցումը, հանրային խոսքը, թիմային աշխատանքը, դժվար մարդկանց հետ համաձայնության գալը, բանակցությունները, երջանիկ ամուսնական հարաբերությունները կառուցումը և այլ նմանատիպ հմտություններ:

Մեր ծառայությունները և ռեսուրսները նախատեսված են 18-35 տարեկան նորավարտ և դեռ ուսանող բոլոր անձանց համար:

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը հիմնվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (www.jinishian.org) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համատեղ ջանքերով (www.amaa.am):