Կյանքի հմտությունների դպրոց

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի կողմից կազմակերպվող «Կյանքի հմտությունների դպրոցի» նպատակն է օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները` փոխանցելով նրանց անձնական արդյունավետությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ:

Դասընթացը բաղկացած է ընդհանուր առմամբ երեք մասից:

Սեմինարների համառոտ բովանդակություն

  • Կյանքի հիմնական սկզբունքներ. «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթներ»

Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթներ» աշխատությունը համարվում է անձնական զարգացման ամենաազդեցիկ գրքերից մեկը, որը կարող է օգնել մարդուն վերափոխել իր կյանքը` դարձնելով այն ավելի արդյունավետ և հասնել իր երազանքների իրականացմանը: «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» աշխատությունն իր առաջին տպագրությունից ի վեր մինչ օրս վաճառվել է ավելի քան 25մլն օրինակով և 38 լեզուներով: Գրքում զետեղված այս սովորույթները կյանքի` իրար հետ փոխկապակցված և փոխգործող կանոնների, ոգեշնչող նորմերի մի պարզ շարք է, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին հզոր և արժեքավոր գործիք է այն անձանց համար, ովքեր ձգտում են ապրել լիարժեք, իմաստալից և նպատակներով լեցուն կյանք:

Եթե պատրաստ եք Ձեր կյանքին նոր որակ հաղորդելու, աճելու և նորանոր նվաճումներ ունենալու, ապա այս սեմինարը Ձեզ համար է:

  • «Հուզական բանականություն» և ինքնաճանաչում

1990-ականներին գիտնականները սկսեցին գիտակցել, որ կյանքի հաջողության, անձնային բավարարվածության համար հուզական բանականությունը (Emotional Intelligence) նույնքան կարևոր է, որքան IQ-ն:

Սեմինարի այս հատվածը կօգնի հասկանալ` ով ենք մենք իրականում: Կուսումնասիրենք տարբեր ներքին ուժեր, որոնք մեզ մղում են որոշակի գործողությունների, կբացահայտենք, որ կարող ենք լինել մեր վատագույն թշնամին ու լավագույն ընկերը: Սեմինարի շրջանակներում կանդրադառնանք այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ անհատականության ձևավորումը, անձի տեսակները, առողջ անհատականության ձևավորման հմտությունները: Այս սեմինարն ուղղված է բարձր հուզական բանականության համար անհրաժեշտ հմտությունների ուսումնասիրմանը և այդ հմտությունների ձեռքբերմանը:

  • Որտե՞ղ եմ այսօր  և ու՞ր  եմ գնում

Այս դասընթացը թույլ կտա բազմակողմանի ձևով բացահայտել  սեփական  Անձը:Դասընթացի այս հատվածն ընդգրկում է հետևյալ թեմաները՝

— Ճանաչել ինքդ քեզ, քո ուժեղ և թույլ կողմերը,
— հասկանալ, թե մինչ այժմ տրված հմտություններն ու՞ր օգնեցին հասնել և ո՞ր ուղղությամբ այժմ պիտի գնաք,
— այդ ուղղությամբ շարժվելու համար ի՞նչ համապատասխան ռեսուրսներ ունեք և արդյո՞ք տեղյակ եք այդ ռեսուրսների մասին:

Ձևաչափ

«Կյանքի հմտությունների դպրոցը» կազմված է ընդհանուր առմամբ 30 հանդիպումից:

Հանդիպումների մի մասը սեմինար-դասախոսություններ են, մյուս մասը՝ ինտերակտիվ բնույթ են կրում` ներառյալ թիմային խաղերը, ֆիլմերի դիտումները, քննարկումները, դասախոսությունները և տեղեկատվական նյութերը, որոնք կլրացնեն ծրագրի ֆորմալ մասը` մասնակիցներին տալով շփվելու և միմյանցից սովորելու բազմազան հնարավորություններ:

Մասնակիցները պարբերաբար կկատարեն հանձնարարություններ, որոնք կօգնեն կիրառելու ստացած գիտելիքները, ինչպես նաև ստուգելու նյութերի յուրացման մակարդակը:

Սեմինարներին անընդմեջ մասնակցելու և բոլոր հանձնարարությունների բծախնդիր կատարումից հետո մասնակցին կտրվի հավաստագիր:

Հանդիպումները տեղի կունենան «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում, Բաղրամյան 18 հասցեում:

Մասնակցության պայմաններ

Սեմինարին կարող են մասնակցել 23-35 տարեկան երիտասարդները, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ արդեն ավարտել են իրենց ուսումը:

Մասնակցել ցանկացողները կարող են դիմել հարցազրույցի համար ստորև և պարտադիր ուղարկել իրենց CV-ն info@lyd.am էլ. հասցեին:

Խնդրում ենք նամակի վերնագրի մասում նշել «Կյանքի հմտությունների դպրոց»: