Հարցազրույց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Հարցազրույցի ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մեզ հետ կիսեց առաջնորդության և հաջողության մասին իր ուշագրավ մոտեցումները:

Մեր կողմից հատուկ ընտրված մի շարք հարցերի՝ Ռալֆ Յիրիկյանի տված պատասխաններն իր անցած ճանապարհի, արժեքների և անձնական փորձի մասին բացառիկ և անփոխարինելի գործնական խորհուրդներ են բոլոր նրանց, ովքեր փնտրում են հաջողակ, իմաստալից և արժեքավոր աշխատանք ունենալու գաղտնիքները:
«Մենք համարձակություն ունեցանք երազելու և վճռականություն՝ այդ երազանքն իրականացնելու համար: Դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերների` մենք, այնուամենայնիվ, հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին ու հիմնարար արժեքներին»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի այս խոսքերը մեր Կենտրոնի ստեղծագործական խմբում մեծ հետաքրքրություն առաջացրեցին: Ի դեմս Ռալֆ Յիրիկյանի՝ մենք տեսանք մի մարդու, ով ոչ միայն խոսքի մարդ է, այլ, ինչպես ցույց են տալիս նրա հաջողություններն ու ազնիվ համբավը, նաև՝ գործի: Հենց դա էլ մեր մեջ մեծ ցանկություն առաջացրեց հանդիպել բոլորի կողմից հարգված այս անձնավորության հետ:

Comments

comments