Ինչպե՞ս ձեռք բերել ներքին խաղաղություն կոնֆլիկտի ժամանակ

Ներումը շատ զգայուն թեմա է, քանի որ այն կապ ունի մարդկային զգացմունքների և կյանքի քաջածանոթ փորձառության հետ:

Կյանքի տարբեր պարագաներում և իրավիճակներում կարող եք հանդիպել նման օրինակների, որոնք կբերեն վիրավորանք, զայրույթ, ատելություն, դառնություն և այլն: Ահա նման զգացմունքներ պատճառող երևույթների կարճ ցանկ.

  • Վիրավորանք կամ կոշտ վերաբերմունք
  • Վստահված գաղտնիքի հրապարակում
  • Թիկունքից հարված սիրելի մարդու կողմից
  • Բաժանության պատճառով կորցրած զավակներ
  • Դիտավորյալ ֆիզիկական, զգացմունքային, մտավոր կամ այլ վիրավորանք

Այս ցանկը կարելի է շարունակել: Բայց կարևոր հարցն այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում ատելության, զայրույթի, վիրավորանքի և դառնության զգացմունքների պարագայում:

Ի՞նչ է ներումը: Այն մի կարողություն է, որն ազատում է միտքը և սիրտը անցյալի բոլոր վիրավորանքներից, ձախողումներից, ամոթից, հանցանքի զգացումից և այլն: Այն կօգնի հաղթահարել զայրույթը, վրդովմունքը կամ պատժելու ցանկությունը:

Ներումը, ըստ գիտնականների, կամավոր գործընթաց է, որն առաջնորդվում է ներելու որոշմամբ: Նա, ով կայացնում է ներելու որոշում, թողնում է, որ բացասական զգացմունքները հեռանան, և սա շատ կարևոր է՝ միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար:

Բացասական զգացմունքները հեռացնելը շատ կարևոր է միջանձնային առողջ հարաբերությունների զարգացման և վերականգման համար: Իրականում, եթե ակնեղծ լինենք, ներելն այնքան էլ հեշտ գործ չէ, նամանավանդ այն պարագայում, երբ քեզ վիրավորողն արժանի չէ:

Շատ հաճախ այն ցավալի հետևանքներ է ունենում, որովհետև մարդիկ վիրավորում են, իսկ դու փորձում ես ներել, սակայն կրկին ես արժանանում վիրավորանքի: Նման դեպքում միշտ չէ, որ առաջինը մտածում ես ներելու մասին:

Այս հոդվածը կօգնի քեզ՝ գտնելու ներման օգուտները, ու գործնական քայլեր ձեռնարկել՝ ներելու համար:

Ներումը տալիս է հոգեկան հանգստություն և հաշտեցման միջոցով բերում զգացմունքների բժշկություն:

Ներումն ունի շատ առավելություններ.

  • Այն կարգավորվում է արյան ճնշումը և նպաստում սրտանոթային կայուն աշխատանքին:
  • Այն բարելավում է Ձեր հոգեկան բարեկեցությունը՝ նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը՝ ընկերներից, ընտանիքի անդամներից և հարազատներից աջակցություն և փոխհամագործակցություն ստանալու միջոցով:
  • Այն ամրապնդում է Ձեր հոգևոր զարգացումը, զարգացնում Ձեր սոցիալական շփումը և հնարավորություն տալիս խելամտորեն կառավարել կոնֆլիկտները:
  • Այն թույլ է տալիս ձեռք բերել վերահսկողություն սեփական զգացմունքների հանդեպ՝ նվազեցնելով մեղքը, զայրույթը և թշնամանքը՝ կապված պատճառված վիրավորանքի հետ:
  • Այն նվազեցնում է սթրեսը և ավելացնում է լավատեսությունը:
  • Այն բերում է հույս և մեծացնում ուրախության հաճախականությունը:
  • Այն ազդում է նաև Ձեր վերաբերմունքի վրա՝ բերելով բարություն, գեղեցկություն, ջերմություն և սեր:
  • Այն տալիս է խաղաղություն և մխիթարություն, երբ, ներելով, ձեզանից հեռացնում եք նախանձն ու վիրավորանքը:
  • Ներումը տալիս է հնարավորություն՝ երևույթներն ու մարդկանց ճիշտ դատելու:
  • Այն տալիս է հնարավորություն պատասխանատվությամբ վերաբերվելու սեփական զգացմունքներին:
  • Ներումն ընդունում է, որ անցյալը չի կարող փոխվել, և այն իսկական սպեղանի է վերքին:

Այստեղ կարողեք կարդալ հոդվածի երկրորդ մասը, որտեղ կծանոթանանք մի շարք օգտակար գործնական քայլերի հետ, որոնք կօգնեն ձեզ ներել ուրիշներին:

Կարեն Մանուկյան

Comments

comments