Լիարժեք կյանքով ապրող կինը

Դու` որպես կին, ուզո՞ւմ ես ապրել կյանք, որով Դու ուրախ և գոհունակ կլինես:

Ուզո՞ւմ ես Քո կյանքը լինի լիարժէք:

Ինչքանո՞վ են կարևոր Քեզ համար կնոջ՝
— ֆիզիկական,
— ինտելեկտուալ,
— հուզական ոլորտները:
— ինչպե՞ս հաստատվես որպես անհատականություն՝ լինելով սոցիալական հասարակության մաս,
— ի՞նչ տեղ ունի կնոջ կյանքում հոգեկան աշխարհը,
— ինչպե՞ս կարող է կինն ինքը որոշել իր կյանքի առաքելությունն ու տեղը:

Սեմինարը նպատակ ունի ուղղել կնոջ ուշադրությունը իր իսկ կյանքին`
օգնելով դառնալ ավելի
— ուժեղ,
— կայուն,
— արդյունավետ,
— թողնել հետք այս կյանքում,
— լինել ապագա սերնդի կառուցման մեջ կարևոր մեկը:

Սեմինարը կվարի Սալբի Ներսեսսյանը:

Սեմինարի տևողությունը` մեկ ամիս, շաբաթական երկու հանդիպում` երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 18:30-20:30:

Դասընթացներին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

— Տարիքը՝ 25-40 տարեկան,
— Բակալավրի և/կամ բարձրագույն կրթության այլ աստիճան,
— CV

Դասընթացի ձևաչափը՝

— Սեմինար/տեսական մաս,
— Գործնական վարժություններ/թեստեր,
— Մեկօրյա հանդիպում քաղաքից դուրս՝ 22.07.2017թ.,
— Արժևորում,
— Ամփոփիչ հանդիպում:

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն info@lyd.am հասցեին, կամ գրանցվել ստորև՝ https://goo.gl/forms/fAu5mcfbETTkHSMi2 :

Դասընթացներին դիմողները և պահանջներին համապատասխանողները կհրավիրվեն հարցազրույցի:

Դասընթացին կարող եք գրանցվել նաև մեր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ ուղարկելով էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար:


Այս պահին տվյալ միջոցառման համար գրանցումն ավարտվել է, սակայն եթե ցանկանում եք ապագայում մասնակցել այս միջոցառմանը, ապա ուղարկեք Ձեր CV-ն info@lyd.am էլ. հասցեին, և մենք կտեղեկացնենք Ձեզ, երբ այն բաց կլինի գրանցման համար:

Խնդրում ենք նամակի վերնագրի մասում նշել «Լիարժեք կյանքով ապրող կինը»: