Քրիստինա Սիմոնյան

Դիվանագետ, անձնային զարգացման քոուչ (certified life coach)։

Կրթությունը՝ Երևանի Պետական համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրոս։
“Character and Self-Esteem Institute”-ի կողմից հավաստագրված լայֆ քոուչ։

Ներկա պաշտոնը/աշխատավայրը՝ Սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն։

Եղել է «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի հիմնադրման մասնակից, ինչպես նաև սեմինարների կազմակերպիչ-խորհրդատու:

Մասնակցել է կենտրոնի կայքի բովանդակային մշակմանը, մի շարք հոդվածների հեղինակ է և թարգմանիչ։ Եղել է «Ապրիր երազանքդ» տեսաշարի հեղինակն ու վարողը։

Ներկայումս կենտրոնում իրականացնում է 3 հեղինակային նախագիծ՝ «Ոգեշնչող զրույցներ» հաղորդաշարը, «Զրույցներ կարևորի մասին» և «Մենք մեր կարդացած գրքերն ենք» հանդիպումների շարքը։

Ամուսնացած է, ունի 2 երեխա: