Քո երազանքը քո ձեռքերում է

Բոլոր մարդիկ էլ երազանքներ ունեն, բայց քչերն են իրականացնում իրենց երազանքները: Բոլորի մեջ էլ ավելիին ձգտելու և ավելին անելու ցանկություն կա, բայց, ցավոք սրտի` ոչ բոլոր մարդիկ են հաջողության հասնում կյանքում: Ինչու՞: Ո՞րն է հաջողակ և անհաջողակ մարդկանց հիմնական տարբերությունը…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս ձախողվել որպես ուսանող Հայաստանում

— Ենթադրի′ր, որ համալսարանում դու կստանաս այն ամեն գիտելիքները, որը քեզ պետք է հաջողակ կարիերա ունենալու համար

— Սահմանափակվի′ր` սովորելով միայն այն, ինչ քեզ հանձնարարում են և կարդա միայն մասնագիտական նյութերդ Կարդալ ավելին

Պարոն Հոլլանդի «երազանքների սիմֆոնիան»

«Պրն. Հոլլանդի Օպերան» ֆիլմի հիման վրա

Այս ֆիլմը ոգեշնչող պատմություն է մի երաժշտի մասին, ով կյանքի մեծ մասը ստեղծագործելու փոխարեն ստիպված է լինում դասավանդել երաժշտություն: Եթե անգամ չեք հասցրել դիտել 1995թ.-ի այս ֆիլմը, կարող եք ընթերցել առանձնացված ամենանշանակալի դասերը, որոնք կարելի է քաղել այս պատմությունից: Կարդալ ավելին

Սկսի՛ր քեզնից

Եթե դու ցանկանում ես, որ ուրիշները հետևեն քո կանոններին, ինքդ հետևիր դրանց: Երբ դու զայրանում ես մարդկանց վրա, մի՛ զարմացիր, որ նրանք զայրանում են քեզ վրա: Երբ խաբում ես ուրիշներին, քո նկատմամբ այլ վերաբերմունք մի՛ սպասիր: Կարդալ ավելին

Ո՞րն է հուզական բանականության անհրաժեշտությունը մեզ համար

Լուսանկարը՝ «Ռոյթերս» | Գոնսալո Ֆուենտես

Հուզական բանականությունը անհրաժեշտ գործոն է աշխատանքային հարաբերություններում

Հուզական բանականության ի հայտ գալը ցուց տվեց, որ միջին IQ ունեցողները առաջ էին անցնում ավելի բարձր IQ ունեցողներից: Այս տարօրինակ մոտեցումը խախտեց այն գաղափարը, որ շատ մարդիկ կարծել են, թե հաջողության հասնելու միակ աղբյուրն  ինտելեկտն է: Տասնամյակի հետազոտություններն այժմ ընդգծում են հուզական բանականությունը որպես էական գործոն, ինչը և գլխավոր դերակատարներին (star performers) դիտարկում է անջատ մնացած ամբողջից: Կարդալ ավելին

Հարցազրույց Լիբանանի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու Լիբանանի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանին:

Սփյուռքի միակ հայկական համալսարանի նախագահը, ով ղեկավարում է Լիբանանի շուրջ 45 համալսարանների լավագույն տասնյակում իր ուրույն տեղը գրավող այս հայկական կրթօջախը, մեզ հետ կիսվեց իր բազմամյա և հարուստ փորձառությունից` արտահայտելով տարբեր հետաքրքրիր մոտեցումներ և գաղափարներ, որոնք երիտասարդներին կօգնեն հստակեցնել իրենց նպատակները եւ ուրվագծել այն ճանապարհը, որը նրանց կառաջնորդի դեպի իրենց երազանքների իրականացումը:

Թե որն է իսկական տղամարդը, ըստ դոկտոր Հայդոստյանի, և որոնք են կյանքում հաջողության հասնելու գրավականները, դուք կիմանաք` դիտելով այս հարցազրույցը: Կարդալ ավելին

Հարցազրույց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Էդգար Գյանջումյանի հետ

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Էդգար Գյանջումյանին։ Կարդալ ավելին

Հարցազրույց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Հարցազրույցի ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մեզ հետ կիսեց առաջնորդության և հաջողության մասին իր ուշագրավ մոտեցումները:

Մեր կողմից հատուկ ընտրված մի շարք հարցերի՝ Ռալֆ Յիրիկյանի տված պատասխաններն իր անցած ճանապարհի, արժեքների և անձնական փորձի մասին բացառիկ և անփոխարինելի գործնական խորհուրդներ են բոլոր նրանց, ովքեր փնտրում են հաջողակ, իմաստալից և արժեքավոր աշխատանք ունենալու գաղտնիքները: Կարդալ ավելին

Տղամարդ-կին փոխհարաբերություններ՝ ինչպե՞ս հասնել ներդաշնակության

«Միմյանց սիրողները չեն հանդիպում, նրանք ի սկզբանե միմյանց մեջ են»:
Ռումի

Յուրաքանչյուր մարդու համար, լինի նա տղամարդ, թե կին, ողջ կյանքի ընթացքում չափազանց կարևոր է անձնական երջանկությունը` ունենալ զուգընկեր, ում հետ կկիսվեն կյանքի ուրախությունները և տխրությունները, կբավարարվեն հիմնական կենսական պահանջմունքները: Սննդի, քնի, գլխի վրա ծածկ ունենալու պահանջմունքներից զատ մարդ կարիք ունի սիրելու և սիրված լինելու, ընտանիք, սերունդ ունենալու: Կարդալ ավելին