Ինչպես մեկ ընտանիք

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում կայացավ կենտրոնի նոր կայքէջի շնորհանդեսը։


Միջոցառմանը ներկա էին կենտրոնի հիմնադիր Հարութ Ներսեսսյանը տիկնոջ՝ Սալբի Ներսեսսյանի հետ, կենտրոնի առաջին պատասխանատու Սյունե Հարությունյանը դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ, կենտրոնի բարեկամներ՝ տնտեսագետ Սառա Դեմիրճյանը, ՏՏ մասնագետ Նարեկ Թութիկյանը, Կյանքի հմտությունների դպրոցի սաներ, շրջանավարտներ։ Կարդալ ավելին

Շաբաթօրյակ Հանքավանի «Շողիկ» ճամբարում

Որպես հասարակության լիարժեք անդամ` ամեն մարդ իր կարողության չափով, պետք է մաս կազմի այդ հասարակության զարգացմանը, հոգսի պակասեցմանը և ներդրում կատարի ապագայի համար: Սակայն առօրյա կենցաղային մտածելակերպը հեռացնում է մարդուն անշահախնդիր ծառայելու գաղափարից: Կամավորությունը շատերի մոտ ասոցացվում է որպես պարապ մարդկանց զբաղմունք, անվճար աշխատուժ, հետաքրքիր ժամանց: Կարդալ ավելին